ԱՇԽԱՏԱԿԱԶՄ



ՏՆՕՐԵՆ - ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ


ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ - ՎԱԶԳԵՆ ԼԻՊԱՐԻՏԻ ՇՈՒՇԱՆՅԱՆ

Ծնվել է 1964թ. մայիսի 1-ին Երևան քաղաքում, բժիշկների ընտանիքում:
Կրթությունը՝
1981թ.-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 84 դպրոցը գերազանցությամբ:
1982-1988թ.թ. սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը:
1988-1989թ.թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի ինտերնատուրան որպես շտապ օգնության բժիշկ:
Աշխատանքային գործունեությունը, վերապատրաստումները՝
1988-2000թ.թ. աշխատել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բուժմիավորումում որպես շտապ օգնության կայանի վարիչ, այնուհետ Նանսենի անվան հիվանդանոցում որպես սրտաբան:
1996-2006թ.թ. աշխատել է Մեծ Պառնիի առողջության կենտրոնում որպես տնօրեն:
2007թ. աշխատել է Բյուրեղավանի առողջության կենտրոնում որպես սրտաբան:
2008-2009թ.թ. նույն կենտրոնի տնօրեն:
2011թ. վերապատրաստվել և ստացել է ընտանեկան բժշկի որակավորում:
2011թ.-ից աշխատում է Բյուրեղավանի քաղաքային պոլիլինիկայում որպես ընտանեկան բժիշկ:
2012-2019թ.թ. համատեղությամբ աշխատել է նաև Երևանի Շտապ օգնություն ՓԲԸ-ում որպես շտապ օգնության հերթապահ բժիշկ:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:


ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ - ԼԻԼԻԱՆԱ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԻ ՄԱԴԱՏՈՎԱ

Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի Բաքու քաղաքում:
Կրթությունը՝
1965-1975թ.թ. սովորել է Բաքվի թիվ 46 միջնակարգ դպրոցում:
1975թ.-ին ընդունվել է Բաքվի պետական բժշկական ինստիտուտը և ավարտել է 1981թ.-ին:
1981-1982թ.թ. սովորել է ինտերնատուրայում:
1986-1988թ.թ. ավարտել է օրդինատուրան «Կուրորտոլոգիա և ֆիզիոթերապիա գիտափորձնական ինստիտուտ»-ում:
Աշխատանքային գործունեությունը, վերապատրաստումները՝
1989թ.-ին տեղափոխվել է Հայաստան և աշխատանքի անցել «Արզնի-3» առողջարանում:
1994թ.-ից աշխատում է բյուրեղավանի պոլիկլինիկայում:
2007-2008թ.թ. անցել է օրդինատուրա ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ և շարունակում է աշխատանքը «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ում որպես ընտանեկան բժիշկ:


ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ - ՄԱՐԻՆԱ ՆԻԿԻՏԻԻ ԿԱՐԱԳԱԴԱԵՎԱ ՄԱՐԻՆԱ

Ծնվել է 1967թ. Ուզբեկական ՍՍՀ-ի Կոկանդե քաղաքում:
Կրթությունը՝
1974-1984թ.թ. սովորել և ավարտել է Կոկանդա քաղաքի թիվ 14 միջնակարգ դպրոցը:
1984-1990թ.թ. սովորել և ավարտել է Անդիջանի պետական բժշկական ինստիտուտը:
Աշխատանքային գործունեությունը, վերապատրաստումները՝
1990-1991թ.թ. Աբովյանի քաղաքային հիվանդանոցում անցել է կլինիկական օրդինատուրա, որտեղ էլ շարունակել է աշխատել որպես բժիշկ-թերապևտ մինչև 1995թ.-ը:
1995-1996թ.թ. աշխատել է որպես տեղամասային թերապևտ Ուզբեկստանի Կականդային թիվ 9 պոլիկլինիկայում:
1997թ.-ից աշխատում է Բյուրեղավանի քաղաքային պոլիլինիկայում որպես ընտանեկան բժիշկ:


ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ - ՅԱՆԱ ԼԱԴՈՅԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ծնվել է 1969թ. օգոստոսի 22-ին
Կրթությունը՝
1992թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետը:
1992-1993թ.թ. անցել է մասնագիտացում Երևանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի բազայում և ստացել է մանկաբույժի որակավորում:
Աշխատանքային գործունեությունը, վերապատրաստումները՝
1992-1993թ.թ. աշխատել է որպես տեղամասային մանկաբույժ Երևանի թիվ 1 մանկական պոլիկլինիկայում:
1994-2001թ.թ. աշպատել է Երևանի թիվ 4 մանկական պոլիկլինիկայում որպես տեղամասային մանկաբույժ:
2002թ.-ից աշխատում է Բյուրեղավանի առողջության կենտրոն ՊՓԲԸ-ում որպես մանկաբույժ:
2008-2009թ.թ. վերապատրաստվել է Երևանի պետական բժշկական համալսարանում որպես ընտանեկան բժիշկ և շարունակում է աշխատանքը «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ում որպես ընտանեկան բժիշկ:
2001, 2005, 2006թ.թ. անցել է վերապատրաստման դասընթացներ ՀՀ Առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի բազաներում «Ժամանակակից հարցերը մանկաբուժությունում», «Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարում», «Որակի կառավարման և բարելավման դասընթաց» թեմաներով:
2005թ. ընդգրկվել է ՀՀ Առողջապահության նախարարության և Համաշխարհային բանկի կողմից համատեղ իրականացվող «Հայաստանում ընտանեկան բժշկության ներդրում» ծրագրում:
Սիրում է ընթերցել, լսել դասական երաժշտություն:


ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ - ՍԻՐԱՆՈՒՇ ԱՐԱՅԻԿԻ ԳԱԼՍՏՅԱՆ

Ծնվել է 1993թ. փետրվարի 1-ին Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում:
Կրթությունը՝
2001-2011թ.թ. սովորել է Բյուրեղավանի թիվ 2 միջնակարգ դպրոցում:
2011-2015թ.թ. սովորել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում և ստացել բակալավրի աստիճան:
2015-2017թ.թ. սովորել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրայում և ստացել մագիստրոսի աստիճան:
2017-2019թ.թ. անցել է կլինիկական օրդինատուրայ «Ընտանեկան բժշկություն» մասնագիտությամբ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ում:
2020թ.-ից ընդունվել է աշխատանքի «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ում որպես ընտանեկան բժիշկ:


ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆ - ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆՆԱ


ՆԵՐԶԱՏԱԲԱՆ - ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԻԼՎԱ


ՍՐՏԱԲԱՆ - ԼՈՒՍԻՆԵ ԳԵՂԱՄԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ծնվել է 1976թ-ին Աբովյանի շրջանի Գեղաշեն գյուղում:
Կրթությունը՝
1982-92թթ.սովորել է Նոր Հաճնի №1միջնակարգ դպրոցում:
1992թ-ին ընդունվել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուը, որն ավարտել է 1998թ-ին:
1998-2001թթ-ին սովորել է կլինիկական օրդինատուրայում « սրտաբանություն» մասնագիտությամբ:
2012թ-ից աշխատում է Նոր-Հաճնի պոլիկլինիկայում, 2014թ-ից համատեղությամբ աշխատում է Բյուրեղավանի քաղաքյին պոլիկլինիկայում՝ որպես սրտաբան:
Ամուսնացած է, ունի 3 երեխա


ՄԱՆԿԱԲՈՒՅԺ ԳԻՆԵԿՈԼՈԳ - ԿԱՐԻՆԵ ՍԱՄՍՈՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Ծնվել է 1960թ. հունվարի 8-ին Քաջարան քաղաքում:
Կրթությունը՝
Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
1976-1982թ.թ. ուսանել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում:
Աշխատել է Աբովյան քաղաքի շտապ օգնության կայանում որպես բժիշկ, այնուհետ Աբովյանի ծննդատան կանանց կոնսուլտացիայում որպես մանկաբարձ-գինեկոլոգ:
2018թ.-ից աշխատում է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում որպես մանկաբարձ-գինեկոլոգ:
Ամուսնացած է, ունի երկու որդի:


ԱԿՆԱԲՈՒՅԺ - ՎԱՐԱԶԴԱՏ ՄՈՒՇԵՂԻ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Ծնվել է 1963թ.-ին ուսուցչի ընտանիքում:
Կրթությունը՝
1968-1978թ.թ. սովորել է Երևանի Գոգոլի անվան ռուսական միջնակարգ դպրոցում և ավարտել է գերազանցությամբ:
1980-1986թ.թ.ուսանել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում, այն ավարտել է Կարմիր դիպլոմով բուժական գործ մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեությունը, վերապատրաստումները՝
1987թ. վերապատրաստվել է որպես ակնաբույժ, միկրովիրաբույժ և առ այսօր աշխատում է իր մասնագիտությամբ: Աշխատել է հանրապետական աչքի հիվանդանոցում, Էրեբունի ԲԿ-ում, Երևանի թիվ 2 բուժմիավորումում: Ներկա պահին աշխատում է Աջափնյակ ԲԿ-ում, համատեղությամբ 2006թ.-ից աշխատում է նաև Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում:
1995-1997թ.թ. ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում:
1998թ. վերապատրաստվել է Դանիայի թագավորական կլինիկայում:
2002թ.-ի վերապատրաստում է անցել ԱՄՆ-ի Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի ակնաբուժական կենտրոնում:
2007թ. մասնակցել է Հելսինկիում կազմակերպված ակնաբուժական միջազգային սեմինարին:
1991-1994թ.թ. բազմիցս մեկնել է ԼՂՀ մասնագիտական օգնության ցուցաբերման նպատակով: Պարգևատրվել է մեդալներով և պատվոգրերով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

ԲԺԻՇԿ ՍՈՆՈԳՐԱՖԻՍՏ - ԱԼԻՆԱ ՀԵՄՐԻԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ծնվել է 1971թ. հունիսի 9-ին:
Կրթությունը՝
1988-1994թ.թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը բուժական գործ մասնագիտությամբ, իսկ 1995թ. ավարտել է ինտերնատուրան:
1996-1997թ.թ. ավարտել է ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտը Ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ:
2016-2017թ.թ. անցել է մասնագիտացում Ընտանեկան բժիշկ մասնագիտությամբ:
Ունի բազմակի վերապատրաստումներ և կատարելագործումներ:
Աշխատանքը՝
1998թ. «Դիագնոստիկա»ախտորոշման կենտրոն, բժիշկ օրդինատոր:
1999-2016թ.թ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Խրախուսվել է պատվոգրերով, պարգևատրվել է գերատեսչական մեդալներով:
2016-2018թ.թ. ղեկավարել է Կոտայքի մարզի Գառնիի առողջության կենտրոնը, զբաղվել է ընտանեկան բժշկությամբ:
2018-2019թ.թ. աշխատել է Աշտարակի բժշկական կենտրոնում որպես թերապիայի բաժանմունքի բժիշկ: 2019թ.-ից համատեղությամբ աշխատում է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում որպես բժիշկ-սոնոգրաֆիստ: Ամուսնացած է, ունի երկու երեխա:


ԲԺԻՇԿ ԼԱԲՈՐԱՆՏ - ՌՈՒԶԱՆՆԱ ՀՐԱՆՏԻ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

Ծնվել է 1961թ. հուլիսի 30-ին Գորիս քաղաքում:
Կրթությունը՝
1985թ.Երևանի Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշակիր պետական համալսարան (Երևանի Պետական Համալսարան)
Երևանի Պետական Բժշկական Համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհավորել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան 1999թ.
2001թ.- դասախոսական կազմի պատրաստման և վերապատրաստման ֆակուլտետի ուսումնական ծրագրի լրիվ դասընթացը:
Կատարելագործման դասընթացներ՝
1991թ. Կլինիկական լաբորատոր դիագնոստիկա
1997թ. Արյան համակարգի կլինիկական լաբորատոր դիագնոստիկա
1997թ. Կլինիկական լաբորատոր դիագնոստիկայի ընտրյալ հարցեր
2000թ.Կլինիկական բիոքիմիա
2003թ.Արյան համակարգի հիվանդությունների կլինիկո-լաբորատոր ախտորոշում
2007թ.Նախա- և ետթեստային խորհրդատվության դերը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում
2008թ. Իմունոախտորոշման ժամանակակից հարցեր
2010թ.Արգանդի վզիկի պաթոլոգիայի բջջաբանական ախտորոշում
2015թ Կլինիկական լաբորատոր հետազոտման մեթոդները
Տպագրված աշխատանքներ՝ 35, որոնցից 9-ը արտերկրում
Լեզուների իմացություն՝ ռուսերեն-գերազանց, անգլերեն-բավարար
Աշխատանքային փորձ՝
1986-1996թթ ԽՍՀՄ ԲԳԱ-ի Վիրաբուժության գիտական կենտրոնում բժիշկ-լաբորանտ, այնուհետև կրտսեր գիտ. Աշխատող:
1999թ. -2014թ. ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական պաթոֆիզիոլոգիայի ամբիոնում դոցենտ:
1997թ- 2014թ. Նոր Հաճնի պոլիկլինիկայում լաբորատորիայի վարիչ:
2000թ.-ից առ այսօր Բյուրեղավանի պոլիկլինիկայում բժիշկ լաբորանտ:
2015թ. համատեղության կարգով նաև «Արզնի Էսթետիկա» պլաստիկ վիրաբուժության կենտրոնում որպես լաբորատորիայի վարիչ:


ՎԻՐԱԲՈՒՅԺ - ԱՐՏԱԿ ՀԵՆՐԻԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ծնվել է 1971թ. հոկտեմբերի 30-ին Երևան քաղաքում:
Կրթությունը՝
1978-1988թ.թ. սովորել է Երևանի թիվ 170 միջնակարգ դպրոցում:
1988-1994թ.թ. ուսանել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում:
1994-1997թ.թ. անցել է կլինիկական օրդինատուրա ընդհանուր վիրաբույժություն մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեությունը, վերապատրաստումները՝
1997-1999թ.թ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում որպես վիրաբույժ:
1999թ.-ից աշխատում է Երևանի թիվ 12 պոլիկլինիկայում որպես վիրաբույժ:
2015թ.-ից հանատեղությամբ աշխատում է նաև Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում:
Անցել է մասնագիտական վերապատրաստումներ, մասնակցել է սեմինարների, կոնֆերանսների:
Զբաղվում է նաև «Սու-Ջոկ» ասեղնաբուժությամբ, իրականացնում է դեղորայքային թեստավորում Ֆոլի մեթոդով:


ԱՎԱԳ ԲՈՒԺՔՈՒՅՐ - ԳԱՅԱՆԵ ԷԴԻԿԻ ՉՈԲԱՆՅԱՆ

Ծնվել է 1965թ. դեկտեմբերի 15-ին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում:
Կրթությունը՝
1972թ.-ի հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը:
1976թ.-ին ընտանիքը տեղափոխվել է Բյուրեղավան և ուսումը շարունակել է Բյուրեղավանի միջնակարգ դպրոցում:
1982թ.-ին ավարտել է դպրոցը և ընդունվել Վանաձորի բժշկական ուսումնարանի բուժքույրական բաժինը, որն ավարտել է 1984թ.-ին:
Աշխատանքային գործունեությունը, վերապատրաստումները՝
1984թ. աշխատել է Արզնի մանկական առողջարանում որպես միջամտությունների կաբինետի բուժքույր:
1986թ. վերապատրաստվել է Արաբկիր ԲԿ-ում որպես լաբորանտ և աշխատել մանկակն առողջարանի լաբորատորիայում:
1992թ.-ին անցել է բիոքիմիական լաբորանտի որակավորման դասընթաց:
1998թ.-ից աշխատել է մանկական առողջարանում որպես ֆիզիոթերապիայի բուժքույր:
2012թ.-ից աշխատում է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում որպես ավագ դպրոցի բուժքույր, իսկ 2015թ.-ից՝ պոլիկլինիկայի ավագ բուժքույր:
2013թ. անցել է կատարելագործման դասընթաց «Երեխաների և դեռահասների առողջության պահպանում» թեմայով:
2018թ. անցել է կատարելագործման դասընթաց «Մենենջմենթը քույրական գործում» թեմայով:
Ամուսնացած է, ունի երկու դուստր և երկու թոռ:

Կայքի քարտեզ

Էջերի ցանկ
Նավիգացիյա

Տեղափոխվել

Դիմել հարցով

Եթե առաջացել են հարցեր օգտվեք հետադարձ կապից

Տեղափոխվել