«ԱՆԴՐԱՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ»
Փակ բաժնետիրական ընկերություն
ՆԵՐՔԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.Սույն կարգապահական կանոնները կանոնակարգում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համանքի ‹‹Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա›› Փակ բաժնետիրական ընկերության աշխատողների աշխատանքի ընդունման և ազատման կարգը, աշխատանքային պայմանագրի կողմերի հիմնական իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, աշխատանքի ռեժիմը, հանգստի ժամանակը, աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցները, ինչպես նաև աշխատանքային հարաբերություններին վերաբերող այլ հարցեր:
2.Սույն փաստաթուղթը համարվում է Ընկերության ներքին իրավական ակտ: Այն ընդունված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի հիման վրա և սահմանում է վարքագծի կանոններ, որոնք տարածվում են Ընկերության հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող անձանց վրա:
3.Սույն կանոններով սահմանված դրույթների և աշխատանքային օրենսդրության դրույթների միջև հակասությունների դեպքում կիրառվում են աշխատանքային օրենսդրության դրույթները:
4.Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի և պետության կողմից սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, աշխատանքային անվտանգության և հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք:
5.Եթե սույն կանոնները պարունակում են դրույթներ, որոնք նվազ բարենպաստ են, քան աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով աշխատողների համար սահմանված պայմանները, ապա սույն կանոնների այդ դրույթներն իրավաբանական ուժ չունեն:
6.Սույն կանոնները պարտադիր են Գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքած բոլոր աշխատողների համար, բացառությամբ աշխատանքի և հանգստի միասնական ռեժիմ սահմանող դրույթների, որոնք չեն տարածվում այն աշխատողների վրա, որոնց հետ կնքված աշխատանքային պայմանագրերում կամ աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտով նախատեսված են աշխատանքի և հանգստի միասնական ռեժիմից տարբեր ռեժիմ:
7.«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության աշխատողները պարտավոր են պահպանել աշխատանքային կարգապահությունը: Աշխատանքային կարգապահությունը ոչ միայն աշխատանքի ներքին կարգապահական կանոնների պահպանումն է, այլև գիտակցական և բարեխիղճ վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ: Աշխատանքային կարգապահությունը խախտող աշխատողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական ներգործության միջոցներ:
8.Աշխատանքային ներքին կարգապահական կանոնները նպատակ ունեն բարձրացնելու աշխատանքային կագապահությունը, աշխատանքի որակը, նպաստելու աշխատաժամանակի առավել արդյունավետ օգտագործմանը:
9.Աշխատանքային ներքին կարգապահական կանոնների կիրառման հետ կապված հարցերը լուծվում են տվյալ աշխատողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից` իր իրավասությունների շրջանակներում:

II. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՏԵՍԱԿԸ, ԲՆՈՒՅԹԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԻՐԱԶԵԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

10.Ընկերության տնօրենն իր իրավասությունների սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր:
11.Ընկերության տնօրենի կողմից ընդունվող իրավական ակտ է համարվում հրամանը: Այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է, որով սահմանվում են պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ:
12.Ընկերության տնօրենի կողմից ընդունված իրավական ակտն ուժի մեջ է մտնում համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ իրավական ակտով այլ ժամկետ նախատեսված չէ:
13.Տնօրենի ներքին և անհատական իրավական ակտերը պահպանվում և արխիվացվում են Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանված կարգով:

III. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

14.ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունում աշխատանքի անցնելու հիմքը աշխատողի և գործատուի միջև կնքվող (ստորագրվող) գրավոր աշխատանքային պայմանագիրն է, ինչպես նաև աշխատանքի ընդունման մասին տնօրենի կողմից ընդունված անհատական իրավական ակտը (հրամանը): Տնօրենի կողմից ընդունված անհատական իրավական ակտը (հրամանը) և աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ունեն միևնույն իրավաբանական ուժը: Հետևաբար, հետայսու, տեքստում օգտագործված «աշխատանքային պայմանագիր» արտահայտությունը նույնականացված է աշխատանքի ընդունման մասին տնօրենի կողմից ընդունված անհատական իրավական ակտի (հրամանի) հետ:
15.Աշխատանքի ընդունվելիս աշխատանքի ընդունվողից պահանջվում են `
ա) անձնագիր և սոցիալական քարտ (կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք),
բ) 1 հատ 3 х 4 չափի լուսանկար,
գ) զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական (առկայության դեպքում),
դ) կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական, եթե տվյալ աշխատանքը կապված է որոշակի կրթության կամ մասնագիտական պատրաստվածության հետ,
ե) բժշկական տեղեկանք առողջական վիճակի մասին (սանիտարական գրքույկ), եթե աշխատանքային պայմանագիրը կնքվում է այնպիսի աշխատանքների համար, որոնք պահանջում են սկզբնական և պարբերական բժշկական զննություն:
16.Արգելվում է աշխատանքի ընդունվող անձից պահանջել այլ փաստաթղթեր, որոնք նախատեսված չեն օրենքով և այլ իրավական ակտերով: Աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ գործատուին ներկայացնել բնութագիր, նախկին աշխատավայրում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:
17.Աշխատանքի ընդունվողի կողմից ներկայացված փաստաթղթերը ենթակա են ուսումնասիրման: Ներկայացված փաստաթղթերը կեղծ լինելու դեպքում աշխատանքային պայմանագիրը Գործատուն կարող է լուծել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 12 –րդ կետի համաձայն:
18.Աշխատանքային պայմանագրի կնքումից կամ հրաման ընդունելուց հետո Գործատուն աշխատանքի ընդունվողին ծանոթացնում է աշխատանքի պայմաններին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին:
19.Աշխատանքային պայմանագիրը կնքվում է, իսկ հրամանը ընդունվում է գրավոր ձևով, երկու օրինակից: Աշխատանքային պայմանագիրը կամ հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, եթե աշխատանքային պայմանագրում կամ հրամանում այլ ժամկետ չի նշված: Աշխատանքային պայմանագրի, ինչպես նաև հրամանի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին:
20.Բոլոր աշխատողների համար աշխատանքի ընդունվելու, աշխատանքից ազատվելու, ներքին տեղափոխումների, չվճարվող արձակուրդի, երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է էլեկտրոնային տարբերակով:
21.Տնօրենը, որպես կանոն, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը կնքում է անորոշ ժամկետով: Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր կնքվում են այն աշխատողների հետ, որոնց հետ աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով՝ կախված կատարվելիք աշխատանքների բնույթից կամ կատարման պայմաններից:
22.Տնօրենն անհրաժեշտության դեպքում (պարապուրդ և այլն) հրամանով կարող է աշխատողին նույն աշխատավայրում փոխադրել աշխատողի առողջական վիճակին չհակացուցված, մասնագիտությանը և որակավորմանը համապատասխանող այլ աշխատանքի: Նոր աշխատանքային պայմաններով աշխատելու աշխատողի համաձայնության դեպքում տնօրենի և աշխատողի միջև կնքվում է գրավոր համաձայնագիր այլ աշխատանքի փոխադրման մասին:
23.Աշխատանքային պայմանագրի դադարեցում թույլատրվում է միայն գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` սահմանված ժամկետների պահպանմամբ:
24.Աշխատանքային հարաբերությունները դադարում են աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծմամբ (աշխատանքից ազատմամբ): Աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է կողմերի համաձայնությամբ, պայմանագրի ժամկետն ավարտվելիս, աշխատողի նախաձեռնությամբ, տնօրենի պատճառաբանված որոշումով կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում և կարգով: 25.Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում տնօրենը հրաման է ընդունում աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու, վերջնահաշվարկ կատարելու, փոխադարձ պարտավորությունները (գույքային և ոչ գույքային) մարելու, աշխատանքային պայմանագրի լուծման օրն աշխատավարձը և դրան հավասարեցված բոլոր վճարումները կատարելու մասին (ֆինանսների բացակայության պարագայում գումարը տրամադրվում է կազմակերպության կողմից ֆինանսավորումը ստանալուց հետո 3 օրվա ընթացքում): Աշխատանքից ազատման հրամանում նշվում է ազատման հիմքը, օրենքի հոդվածը և կետը: Ազատման օրը համարվում է աշխատանքի վերջին օրը:

IV. ‹‹ԱՆԴՐԱՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ›› ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

26. «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցը պարտավոր է`
1) իր աշխատանքային պարտականությունները կատարել անձամբ, լինել ազնիվ.
2) ունենալ պատշաճ արտաքին տեսք, հագնվել կոկիկ, աշխատանքի վայրում կրել սահմանված ձևի աշխատանքային արտահագուստ.
3) բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, վերադասի կարգադրությունները կատարել ճիշտ և ժամանակին.
4) կատարել աշխատանքի սահմանված նորմերը.
5) պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության նորմերը, աշխատանքի հիգիենայի պահանջները.
6) բարեխղճորեն վերաբերվել ընկերության և աշխատողների գույքին (ըստ նշանակության օգտագործել աշխատանքի համար տրամադրված նյութական ռեսուրսները, էլեկտրաէներգիան, փաստաթղթերը և այլն), ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը, ընկերության գույքի պաշտպանությանը սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել տնօրենին. 7) պարբերաբար բարձրացնել մասնագիտական որակավորումը.
8) ծխել միայն ծխելու համար նախատեսված տարածքում.
9) թույլ չտալ կոչմանը անվայել արարք, պահպանել աշխատանքային աստիճանակարգությունն ու էթիկայի կանոնները.
10) վերադասին ներկայացնել առաջարկներ աշխատանքի ընթացքում աչքի ընկած բացերի, գործնական դժվարությունների, աշխատանքի բարելավման և բացթողումները շտկելու վերաբերյալ.
11) պահպանել աշխատանքային գաղտնիքները, հետևել էթիկայի նորմերին.
12) իրենց աշխատանքային գործունեության ոլորտում խստագույնս պահպանել օրիկանությունը.
13) ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու դեպքում անձամբ կամ իր մերձավոր բարեկամի (փոխկապակցված անձի) միջոցով անհապաղ տեղեկացնել անմիջական ղեկավարին կամ ընկերության տնօրենին:
28. Աշխատողը պարտավոր է հատուցել ընկերությանը պատճառված նյութական վնասը, որն առաջացել է՝
1) իր կողմից ընկերության գույքը փչացնելու կամ կորցնելու հետևանքով,
2) նյութերի գերածախս թույլ տալու հետևանքով,
3) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետևանքով,
4) իր կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիս այլ անձանց պատճառված վնասը ընկերության կողմից հատուցելու դեպքում,
5) ընկերությանը պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախսերց.
6) նյութական կամ դրամական արժեքներ հափշտակելու հետևանքով:
29 Աշխատողն իրավունք ունի՝
1) ստանալու ամբողջական տեղեկատվություն իր անձնական տվյալների և դրանց մշակման վերաբերյալ.
2) ազատորեն ծանոթանալու իր անձնական տվյալներին՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
3) ծանոթանալու իրեն վերաբերվող տնօրենի կողմից ընդունված իրավական ակտերին:
4) աշխատողն իրավունք ունի իր նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:

V. ԳՈՐԾԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

30.«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը պարտավոր է `
1) աշխատողին ապահովել աշխատանքային պայմանագրով նախատեսված և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատանքով, այն կազմակերպելով այնպես, որ յուրաքանչյուր աշխատող կատարի իր մասնագիտությանն ու որակավորմանը համապատասխան աշխատանք, մինչև աշխատանքի անցնելը նրան ծանոթացնի կատարելիք աշխատանքի պայմաններին, կատարած աշխատանքի համար նախատեսված վճարման կարգին, իր իրավունքներին ու պարտականություններին.
2) աշխատանքի ընդունելու ժամանակ, ինչպես նաև աշխատելու ընթացքում, աշխատողին ծանոթացնի ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին.
3) արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար աշխատողին տրամադրի անհրաժեշտ տեխնիկական և նյութական միջոցներ, իրավական ակտեր.
4) նախատեսված ժամկետում և սահմանված չափով վճարի աշխատողի աշխատավարձը.
5) սահմանված կարգով աշխատողին տրամադրի ամենամյ և նպատակային արձակուրդ.
6) ապահովի անվտանգ աշխատանքային պայմաններ.
7) հատուցի աշխատողին պատճառած վնասը, որը կապված է նրա աշխատանքային պարտականությունների կատարման հետ օրենքով սահմանված կարգով.
8) անշեղորեն պահպանի աշխատանքային օրենսդրությունը, աշխատանքի պաշտպանության կանոնները, աշխատանքային ներքին կանոնները, բարելավի աշխատանքային պայմանները:
31. Տնօրենն իրավունք ունի՝
1) ապահովի և պահանջի աշխատողի աշխատանքային կարգապահությունը, իսկ խախտողների նկատմամբ կիրառի կարգապահական ներգործության միջոցներ.
2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում փոփոխել աշխատանքի էական պայմանները.
3) տնօրենն ունի նաև օրենքով, ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:

VI. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ

32. Ամենօրյա աշխատանքի տևողությունը, աշխատաժամանակի սկիզբն ու վերջը, հանգստի ժամանակը որոշվում են գործող օրենսդրությամբ և աշխատանքային ներքին կարգապահական կանոններով և հրահանգներով:
33.Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատողների:
34.Տնօրենությունը կազմակերպում է աշխատողների աշխատանքի ներկայանալու և աշխատավայրից հեռանալու հաշվառումը: Յուրաքանչյուր աշխատող տնօրենության կողմից սահմանված կարգով պարտավոր է նշել իր աշխատանքի ներկայանալը, իսկ աշխատանքային օրվա ավարտին` աշխատանքից հեռանալը, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում:
35.«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունում աշխատանքային օրը սկսվում է ժամը 09:00-ին և ավարտվում է ժամը 16:43-ին՝ տնօրենության և վարչատնտեսական անձնակազմի համար, իսկ բուժանձնակազմի համար` ժամը 09:00-ից մինչև 15:36-ը, եթե օրենսդրությամբ աշխատանքի այլ տևողություն նախատեսված չէ: Տնային կանչերը սպասարկվում են տվյալ բժշկի աշխատաժամերի ընթացքում և աշխատանքային բոլոր օրերին: Այն դեպքում, երբ կանչն ընդունվել է տվյալ բժշկի աշխատանքային ժամից դուրս, սպասարկվում է հաջորդ օրը, իսկ եթե խնդիրը պահանջում է հրատապ լուծում՝ կանչն ընդունողը տեղեկացնում է տնօրենությանը, որը և կայացնում է համապատասխան որոշում: Աշխատանքի հերթափոխային ժամանակացույցը հաստատվում է տնօրենի կողմից: Աշխատողները պարտավոր են աշխատել սահմանված աշխատանքի հերթափոխային ժամանակացույցին համապատասխան:
36.«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունում սահմանվում է աշխատանքային հինգօրյա շաբաթ երկու հանգստյան օրով` շաբաթ և կիրակի, բացառությամբ հերթափոխային ժամանակացույցով աշխատողների, ովքեր պարտավոր են աշխատել սահմանված հերթափոխային ժամանակացույցին համապատասխան:
37.Աշխատողը պարտավոր է աշխատատեղում լինել աշխատաժամանակի ողջ ընթացքում` բացառությամբ օրենքով նախատեսված այլ դեպքերում:
38.Աշխատողները ծառայողական նպատակներով աշխատանքային ժամերին կարող են բացակայել աշխատանքի վայրից, իսկ բացառիկ դեպքերում` նաև անձնական նպատակներով` տնօրենի թույլտվությամբ:
39.Արտաժամյա աշխատանք կարող է կիրառվել միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
40.«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունում աշխատանքային օրվա ընթացքում սնվելու համար հատկացնել 15 րոպե, որը, սակայն, չպետք է խոչընդոտի աշխատանքի բնականոն ընթացքին:
41.«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունում բոլոր աշխատողները իրավունք ունեն օգտվելու ամենամյա արձակուրդից օրենքով սահմանված տևողությամբ և կարգով:
42.Ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակը և ժամկետները որոշվում են տնօրենի և աշխատողի փոխադարձ համաձայնությամբ, որի հիման վրա կազմվում և տնօրենի կողմից հաստատվում է արձակուրդների ժամանակացույցը: Ամենամյա արձակուրդի ժամանակացույցը կազմվում է ամեն օրացուցային տարվա համար` ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա հունվարի 15-ը: Հաստատված արձակուրդային ժամանակացույցը համարվում է ներքին իրավական ակտ, որին սահմանված կարգով ծանոթանում են աշխատողները: Արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նախօրոք հաստատված ժամանակացույցին համապատասխան: Աշխատողի ամենամյա արձակուրդի տևողությունը սահմանվում է Հայստանի Հանրապետության օրենսդրությամբ: Ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է ամենամյա արձակուրդի հետ միասին կամ աշխատողի ցանկությամբ՝ այլ ժամանակ: Ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել սահմանված արձակուրդի ժամանակացույցից տարբեր ժամանակ՝ միայն տնօրենի և աշխատողի փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

VII. ԱՇԽԱՏՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

43.Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն և օրինակելի կատարելու, անբասիր աշխատանքի, երկարամյա ծառայության, աշխատանքում ունեցած նորարարության և այլ նվաճումների համար գործատուն կարող է աշխատողի նկատմամբ կիրառել խրախուսանքի հետևյալ տեսակները՝
1) շնորհակալության հայտարարում,
2) միանվագ դրամական պարգևատրում,
3) հուշանվերով պարգևատրում,
4) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում,
5) կարգապահական տույժի հանում:
44.Աշխատողների նկատմամբ կարող են կիրառվել նաև օրենքով սահմանված խրախուսման այլ միջոցներ:
45.Խրախուսանքները հայտարարվում են տնօրենի հրամանով և տեղեկացվում են աշխատանքային կոլեկտիվին: Խրախուսանքի կիրառման ժամանակ ապահովվում է աշխատանքի նյութական և բարոյական խթանման զուգակցումը:
46.Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով աշխատողները կարող են ներկայացվել պետական պարգևների:

VIII. ԱՇԽԱՏՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

47.Աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով իր վրա դրված աշխատանքային պարտականությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը, որը բերում է գործող օրենսդրությամբ նախատեսված կարգապահական ներգործության միջոցների կիրառման:
48.Աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը՝ աշխատանքային կարգապահության խախտումն է:
49.Աշխատանքային կարգապահությունը խախտելու համար աշխատողի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը`
1) նկատողություն
2) խիստ նկատողություն
3) աշխատանքային պայմանագրի լուծում ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերի հիմքերով:
50.Աշխատողի նկատմամբ կարգապահական տույժի կիրառման ժամանակ հաշվի է առնվում խախտման ծանրությունը, դրա հետևանքները, աշխատողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները և աշխատողի նախկինում կատարած աշխատանքը և վարքագիծը աշխատատեղում: Աշխատողի նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժ ստորև ներկայացվող դեպքերում և գործող օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում.
1) եթե աշխատողը պարբերաբար չի կատարում աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի, ապա տնօրենը որպես կարգապահական տույժ կիրառում է «խիստ նկատողություն»,
2) եթե աշխատանքային կարգապահական խախտում թույլ տված աշխատողն ունի առնվազն երկու չհանված կամ չմարված կարգապահական տույժ՝ աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականություններն առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու համար, ապա տնօրենն իրավունք ունի լուծելու աշխատողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը.
3) եթե աշխատողը, թեկուզ մեկ անգամ, անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում չի ներկայացել աշխատանքի, ապա տնօրենը որպես կարգապահական տույժ կարող է լուծել նրա հետ կնքած աշխատանքային պայմանագիրը.
4) եթե աշխատողը մեկ շաբաթվա ընթացքում երկու և ավելի անգամ անհարգելի պատճառով աշխատանքի է ներկայացել աշխատանքի սկզբից 10 րոպե և ավել ուշացումով կամ աշխատավայրը լքում է նախքան աշխատաժամանակի ավարտը 10 րոպե և ավելի շուտ, կամ աշխատաժամակի ընթացքում առանց անմիջական ղեկավարի թույլտվության 15 րոպե և ավելի ժամանակահատվածով լքում է աշխատավայրը, ապա տնօրենն աշխատողի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառում է «խիստ նկատողություն».
5) եթե աշխատողը մեկ ամսվա ընթացքում չորս և ավելի անգամ անհարգելի պատճառով աշխատանքի է ներկայանում աշխատանքի սկզբից 10 րոպե և ավելի ուշացումով, կամ աշխատավայրը լքում է նախքան աշխատաժամանկի ավարտը՝ 10 րոպե և ավելի շուտ, կամ աշխատաժամակի ընթացքում առանց անմիջական ղեկավարի թույլտվության 15 րոպե և ավելի ժամանակահատվածով լքում է աշխատավայրը, ապա տնօրենը նույն հրամանով աշխատողին հայտարարում է երկրորդ նկատողությունը և լուծում աշխատանքային պայմանագիրը.
6) եթե աշխատողը գտնվել է աշխատավայրում ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ, ապա որպես կարգապահական տույժ տնօրենն իրավունք ունի լուծելու աշխատողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը.
7) եթե աշխատողը հրաժարվել է պարտադիր բժշկական զննությունից, առաջին անգամ նրա նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառվում է «խիստ նկատողություն», իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում տնօրենը լուծում է նրա հետ կնքած աշխատանքային պայմանագիրը:
51.Աշխատանքային կարգապահության յուրաքանչյուր խախտման համար կարող է կիրառվել միայն մեկ կարգապահական տույժ:
52.Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության:
53. Կարգապահական տույժը կարող է կիրառվել խախտումը հայտնաբերելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, չհաշված աշխատողի ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության, գործուղման կամ արձակուրդի մեջ գտնվելու ժամանակահատվածները:
54. Կարգապահական տույժը չի կարող կիրառվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է վեց ամիս: Եթե խախտումը հայտնաբերվում է աուդիտի, ֆինանսատնտեսական գործունեության, գումարային կամ այլ արժեքների ստուգման (գույքագրման) ընթացքում, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե խախտումը կատարելու օրվանից անցել է ոչ ավելի, քան մեկ տարի:
55. Եթե կարգապահական տույժի ենթարկվելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, աշխատողը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա դա համարվում է մարված, իսկ աշխատողը՝ կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե աշխատակիցը թույլ չի տվել նոր կարգապահական խախտում և բարեխղճորեն կատարում է իր աշխատանքային պարտականությունները:
56. Կարգապահական տույժերը «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունում կիրառվում են տնօրենի կողմից:
57. Կարգապահական տույժի կիրառման հրամանը հայտարարվում է աշխատողին երեք աշխատանքային օրվա ընթացքում:

IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

58.Գործատուի կողմից ներքին կարգապահական կանոններում փոփոխությունները կատարվում են գրավոր ձևով: Փոփոխություններին գործատուն աշխատողներին ծանոթացնում է ստորագրությամբ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Կայքի քարտեզ

Էջերի ցանկ
Նավիգացիյա

Տեղափոխվել

Դիմել հարցով

Եթե առաջացել են հարցեր օգտվեք հետադարձ կապից

Տեղափոխվել