«ԱՆԴՐԱՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ»
Փակ բաժնետիրական ընկերություն
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1.2 Ընկերության իրավունակությունը ծագում է նրա ստեղծման (պետական գրանցման) և դադարում է լուծարման ավարտի (լուծարման մասին պետական գրանցամատյանում գրառման) պահից:
1.3 Ընկերությունն ունի իր ֆիրմային անվանմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ վավերապայմաններ պարունակող կլոր կնիք, դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև օրենքով սահմաված կարգով գրանցված խորհրդանիշ, ապրանքային, առևտրային և այլ նշաններ ու անհատականացնող այլ միջոցներ:
1.4. Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Օրենսգրքով (այսուհետև` Օրենսգիրք), «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
1.5. Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով: Ընկերությունը պատասխանատու չէ բաժնետերերի պարտավորությունների համար: Ընկերության բաժնետերերը Ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում և իրենց պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում կրում են Ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:
1.6. Հայաստանի հանրապետությունը և համայնքները պատասխանատվություն չեն կրում Ընկերության պարտավորությունների համար: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության և համայքների պարտավորությունների համար:
1.7. Ընկերության ֆիրմային անվանումն է`
Հայերեն լրիվ` «ԱՆԴՐԱՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» Փակ բաժնետիրական ընկերություն կրճատ` «ԱՆԴՐԱՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ
1.8. Ընկերության գտնվելու վայրը և իրավաբանական (փոստային) հասցեն է` 2214, Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մ., ք.Բյուրեղավան, 2 փողոց, թիվ 2:
2.ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ
2.1. Ընկերության ստեղծման նպատակն է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը:2.2. Ընկերությունը կարող է իրականացնել նաև օրենքով չարգելված ցանկացած ձեռնարկատիրական գործունեություն:
Օրենքով սահմանված գործունեության առանձին տեսակներով Ընկերությունը կարող է զբաղվել լիցենզիայի (հատուկ թույլտվության) առկայության դեպքում` լիցենզիա ստանալու պահից կամ նրանում նշված ժամկետում: Եթե լիցենզիայի հատկացման պայմաններում նախատեսված է, որ Ընկերությունը բացի լիցենզավորվող գործունեությունից այլ գործունեությամբ զբաղվել չի կարող, կամ սահմանափակումներ են տրվում գործունեության առանձին տեսակներով զբաղվելու վրա, ապա Ընկերությունը լիցենզիայի գործունեության ժամկետում իրավունք չունի զբաղվել այլ գործունեությամբ, բացառությամբ լիցենզիայով նախատեսվածների կամ այն գործունեություններով, որոնց մասին նշված է լիցենզիայի մեջ:
2.3. Ընկերության իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:
3. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1.Ընկերությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել ու իր անունից իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Ընկերությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, օրենքով սահմանված կարգով բացված բանկային հաշիվներ, ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ` արտարժույթով: 3.2.Ընկերությունն իրավունք չունի անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ անսահմանափակ թվով անձանց առաջարկել այլ կերպ ձեռք բերելու դրանք:3.3.Ընկերությունը կարող է լինել այլ ընկերության (այդ թվում` դուստր ու կախյալ) ու ընկերակցության հիմնադիր (մասնակից), բացառությամբ Օրենսգրքով, Օրենքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի: Օտարերկրյա պետություններում դուստր կամ կախյալ ընկերությունների հիմնադրումը կամ մասնակցությունը կատարվում է դրանց գտնվելու վայրի երկրի օրենքների և այլ իրավական ակտերին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
3.4 Ընկերությունն իրավունք ունի սույն կանոնադրության դրույթների, Օրենսգրքի, Օրենքի և այլ իրավական ակտերի համաձայն ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր և ներկայացուցչություններ), ինչպես Հայաստանի Հանրապետության , այնպես էլ այլ պետությունների տարածքում: Կառավարչական, սոցիալ-մշակութային,կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար Ընկերությունը կարող է ստեղծել հիմնարկ: Ընկերության առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները իրավաբանական անձիք չեն և գործում են Ընկերության հաստատած կանոնադրությունների հիման վրա, իսկ նրանց ղեկավարները գործում են Ընկերության լիզորագրի հիման վրա:
3.5 Ընկերությունն իրավունք ունի.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում արժեթղթեր,տիրապետել,օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտը կամ այլ օգտակար արդյունքը,
- ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները,այդ թվում փոխառու միջոցների ներգրավմամբ,Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ բանկային և առևտրային վարկեր,այդ թվում` արտարժույթով,
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր և կրել պարտավորություններ,
- ինքնուրույն ընտրել իր արտաքին տնտեսական գործունեության վարման կարգը,այն իրականացնել անմիջականորեն, առանց միջնորդի կամ այլ կազմակերպության միջոցով` նրա հետ մտնելով պայմանագրային հարաբերությունների մեջ,
- ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը, որոշել թողարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ծավալը, գները, իրենց մատակարարներին և արտադրանքը սպառողներին,
- ձեռք բերել իր կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի մի մասը,
- օգտվել օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
3.6. Ընկերությունը պարտավոր է `
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն,
- աշխատանքային պայմանագրեր կնքել Ընկերության աշխատակիցների հետ,
- օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել Ընկերության սնանկացման մասին այն դեպքում, երբ հնարավոր չէ բավարարել պարտապանների օրինական գույքային պահանջները,
- ապահովել Ընկերության փաստաթղթերի (Ընկերության պետական գրանցման վկայականի, կանոնադրության, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթերի, Ընկերության ներքին փաստաթղթերի, առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների կանոնադրությունների, տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, կառավարման մարմինների նիստերի արձանագրությունների, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթերի) պահպանումը ,
- ընկերության բաժնետերերի թիվը` օրենքով սահմանված քանակը, գերազանցելու և մեկ տարվա ընթացքում այդ թիվը մինչև սահմանված քանակը չնվազեցնելու դեպքում վերակազմավորվել բաց բաժնետիրական ընկերության,
- կրել օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորություններ:
4. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ, ԱՅԼ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐ
4.1.Կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող Ընկերության գույքի նվազագույն չափը: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է բաժնետերերի ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից:4.2. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 730.000 (յոթ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ, որը կազմում է 146/հարյուր քառասունվեց/ հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս: Ընկերության մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 5.000 (հինգ հազար) ՀՀ դրամ: Ընկերության բոլոր բաժնետոմսերը տեղաբաշխված են, վճարված և սեփականության իրավունքով պատկանում են Ընկերության բաժնետիրոջը, որի մասին տեղեկությունները գրառվում են Ընկերության բաժնետերերի ռեեստրում:
4.3. Ընկերությունը կարող է կանոնադրական կապիտալի չափը փոխել բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ,որն ուժի մեջ է մտնում կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելուց և իրավաբանական անձանց պետական ռեգիստրում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով գրանցելու պահից:
4.4. Կանոնադրական կապիտալի ավելացում. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը կարող է ավելացվել Ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացմամբ կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխմամբ, եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերը լրիվ իրացված և վաճառված են: Ընկերության բաժնետերերը ունեն Ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետի ընթացքում կանոնադրական կապիտալում իրենց բաժնին համապատասխան նոր բաժնետոմսեր ձեռք բերման նախապատվության իրավունքը: Բաժնետոմսեր ձեռք բերելու իրավունք տվող ընկերության արժեթղթերի տերերն իրենց իրավունքից օգտվում են բաժնետերերից առաջ` Ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետում: Լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին որոշմամբ պետք է սահմանվի` լրացուցիչ տեղաբաշխվող հասարակ (սովորական) և յուաքանչյուր դասի արտոնյալ բաժնետոմսերի քանակը, լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետները և պայմանները, այդ թվում` ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվություն ունեցող բաժնետերերի և այլ արժեթղթերի սեփականատերերի միջև տեղաբաշխվող բաժնետոմսերի արժեքը: Եթե նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի արժեքը լրիվ վճարված չէ, ապա Ընկերությունն իր կանոնադրական կապիտալը չի կարող ավելացնել ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին: Ընկերությունն իր գործունեության ֆինանսական արդյունքները ամփոփելուց հետո կարող է տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով ավելացնել կանոնադրական կապիտալը` շահույթի մի մասը տեղափոխել կանոնադրական կապիտալ, իրեն պատկանող կանոնադրական կապիտալի և պահուստային կապիտալի գումարը գերազանցող գույքը (զուտ ակտիվները) կամ դրա մասը փոխանցել կանոնադրական կապիտալ:
4.5. Բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով Ընկերությունը չի կարող ավելացնել կանոնադրական կապիտալն ավելի, քան ժողովի հաստատած վերջին հաշվեկշռում կամ վերջին աուդիտի արդյունքներով սահմանված զուտ ակտիվների արժեքն է:
4.6. Ընկերությունը կարող է ավելացնել կանոնադրական կապիտալը նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով: Մեկ տարուց ոչ պակաս ժամկետում բաժնետոմսերի հավաստագիրը փոխանակելու նպատակով կամ համապատասխան գրառում կատարելու համար չդիմելու դեպքում հավաստագրերը համարվում են անվավեր: Ընկերությունը չի կարող բաժնետոմսեր թողարկել նաև իր տնտեսական գործունեությամբ առաջացած պարտքերի մարման համար:
4.7. Կանոնադրական կապիտալի նվազեցումը. Ընկերության կանոնադրական կապիտալի չափի նվազեցումը կարող է կատարվել բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ և բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատմամբ, այդ թվում` Օրենքով նախատեսված դեպքերում դրանց մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ: Կանոնադրական կապիտալի նվազեցման դեպքում մեկ տարուց ոչ պակաս ժամկետում Ընկերություն չդիմելու դեպքում (հավաստագիրը փոխանակելու կամ համապատասխան գրառում կատարելու համար) բաժնետոմսերը համարվում են անվավեր: Ընկերությունը կարող է դրանց փոխարեն թողարկել նոր բաժնետոմսեր կամ դրանց մարման ճանապարհով նվազեցնել կանոնադրական կապիտալը:
4.8.Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և Ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունվում է Ընկերության բաժնետերերի ընդանուր ժողովի կողմից` դրան մասնակցող բաժնետերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից:
4.9.Կանոնադրական կապիտալի նվազեցման մասին որոշում ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում Ընկերությունը գրավոր ծանուցում է այդ մասին իր պարտատերերին: Պարտատերերն իրավունք ունեն ծանուցումն ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում, Ընկերությունից պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում: Կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված կանոնադրության փոփոխությունների գրանցումը կատարվում է այդ փոփոխությունների մասին որոշումն ընդունելուց 60 օրը լրանալուց հետո և պարտատերերի բոլոր առաջացած պահանջները բավարարելուց հետո: Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման կապակցությամբ բաժնետերերին վճարումները կատարվում են ընկերության կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումից հետո:
4.10. Հիմնադիրների (բաժնետերերի) ավանդների հաշվին ստեղծված, ինչպես նաև Ընկերության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքը Ընկերությանն են պատկանում սեփականության իրավունքով: Ընկերության զուտ ակտիվների արժեքը գնահատվում է հաշվապահական հաշվետվության տվյալներով`օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Եթե Ընկերության գոյության երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքն Ընկերության կանոնադրական կապիտալից փոքր է, ապա Ընկերությունը պարտավոր է հայտարարել և սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի չափի նվազեցումը: Ընկերության կողմից կանոնադրական կապիտալի օրենքով սահմանված նվազագույն չափից նվազեցնելը հանգեցնում է ընկերության լուծարման: Եթե սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում Ընկերության կանոնադրական կապիտալի չափի փոքրացման կամ Ընկերության լուծարման մասին որոշում չի ընդունվել, ապա Ընկերության բաժնետերերը, պարտատերերը, ինչպես նաև պետության կողմից լիազորագրված մարմիններն իրավունք ունեն պահանջել Ընկերության լուծարումը դատական կարգով:
4.11.Ընկերությունն ունի պահուստային հիմնադրամ` կանոնադրական կապիտալի 15 տոկոսի չափով: Եթե պահուստային հիմնադրամը կազմում է Ընկերության կանոնադրությամբ սահմանվածից ավելի փոքր մեծություն, հատկացումներն այդ հիմնադրամին կատարվում են շահույթի 5 տոկոսից ոչ պակաս չափով,ինչպես նաև Ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած տարբերությունից ստացվող միջնորդներից: Պահուստային հիմնադրամն օգտագործվում է Ընկերության կորուստները ծածկելու, ինչպես նաև Ընկերության պարտատոմսերը մարելու և Ընկերության բաժնետոմսերը հետ գնելու համար, եթե Ընկերության շահույթը և այլ միջոցները դրա համար չեն բավարարում: Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար:
4.12. Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերությունը կարող է ստեղծել նաև շահութաբաժինների վճարման, աշխատակիցների բաժնետիրացման, սպառման, կուտակման, սոցիալական զարգացման և այլ հիմնադրամներ:
5. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ
5.1 Ընկերությունը կարող է տեղաբաշխել բաժնետոմսեր, պարտատոմսեր, Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ արժեթղթեր:5.2 Ընկերությունն իրավունք ունի տեղաբաշխել հասարակ(սովորական), ինչպես նաև մեկ կամ մի քանի տեսակի արտոնյալ բաժնետոմսեր: Ընկերության կողմից տեղաբաշխված արտոնյալ բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքը չպետք է գերազանցի Ընկերության կանոնադրական կապիտալի ընդհանուր ծավալի 25 տոկոսը: Ընկերության բոլոր բաժնետոմսերն անվանական են: Ընկերության որոշակի տեսակի (միանման տարբերակիչ բնորոշ առանձնահատկություններ` անվանական արժեք, հավաստող իրավունքներ, արտոնություններ, սահմանափակումներ ունեցող) ամեն մի արտոնյալ բաժնետոմս ունի միևնույն անվանական արժեքը: Ընկերությունը ընդհանուր ժողովի կողմից սահմանված կարգով և ժամկետում փոխարկում է հաստատագրված և (կամ) փոփոխական շահաբաժնով (անկախ Ընկերության տնտեսական գործունեության արդյունքից), ինչպես նաև աշխատակցի արտոնյալ բաժնետոմսեր: Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը չունեն ձայնի իրավունք Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում (բացի Ընկերության լուծարման կամ արտոնյալ վերակազմավորման հարցերի մասին քվեարկությունից): Արտոնյալ բաժնետոմսերը կարող են փոխարկվել հասարակ (սովորական) բաժնետոմսերով: Ընդ որում, փոխարկելու ժամանակ Ընկերությունը պետք է մարի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի նկատմամբ բոլոր պարտքերը:
5.3 Ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերությունը կարող է թողարկել և տեղաբաշխել փասթղթային (տպագրական եղանակով հաստատված) կամ ոչ փասթղթային ձևի անվանական բաժնետոմսեր: Ընդ որում, բաժնետոմսերի թողարկման փասթղթային ձևը բաժնետոմսերի հավաստագիրն է:
5.4 Բաժնետիրոջ կողմից բաժնետոմսերի արժեքը վճարելուց և ընկերության պետական գրանցումից հետո ընկերությունը բաժնետերերի բաժնետոմսերը պետք է գրանցի իր բաժնետերերի ռեեիստրի(գրանցամատյանի) բաժնետերերի անձնական հաշիվներում` բաժնետերերի ռեեստրի վարման Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանաված կանոններին համապատասխան, ընդ որում, ընկերության կողմից փասթղթային ձևով բաժնետոմսեր թողարկելու ևւ տեղաբաշխելու դեպքում բաժնետոմս ձեռք բերած անձին (բաժնետիրոջը) պետք է տրվի բաժնետոմսերի հավաստագիր: Բաժնետոմսերի հավաստագիրը (սերտիֆիկատը) անվանական արժեթուղթ է, որը հավաստում է նրա սեփականատիրոջ կողմից տվյալ Ընկերության որոշակի տեսակի և քանակի բաժնետոմսերի սեփականության իրավունքը: Հասարակ(սովորական) և արտոնյալ բաժնետոմսերի առանձին ձևերի համար բաժնետիրոջը տրվում են առանձին հավաստագրեր:Հավաստագրերը տրվում են լրիվ վճարված բաժնետոմսերի համար: Հավաստագիրը պատրաստվում է տպագրական եղանակով և պետք է պարունակի Օրենքով սահմանված տեղեկություններ(այդ թվում` տվյալ հավաստագրով հավաստվող բաժնետոմսերի թիվը, գրանցված սեփականատիրոջ անվանումը կամ ազգանունը կամ անունը, հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի տեսակը): Հավաստագիրը տալու, այն փոխարինելու և չեղյալ ճանաչելու կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով: Հավաստագիրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված` արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին: Մեկ հավաստագրով ներկայացվում են մեկ տեսակի և ձևի բաժնետոմսեր:
5.5 Բաժնետոմսն անբաժանելի է,եթե երկու կամ ավելի անձինք սեփականատեր են մեկ բաժնետոմսի, ապա նրանք համարվում են մեկ բաժնետեր:
5.6 Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից որոշված կարգով կարող է աշխատակիցներին տրամադրվել ինչպես հասարակ(սովորական), այնպես էլ արտոնյալ (դրանց առկայության դեպքում) բաժնետոմսեր: Աշխատակցի բաժնետոմսերի սեփականատերերը, օգտվում են նույն իրավունքներից, ինչպիսիք սահմանված են Օրենքով և Ընկերության կանոնադրությամբ դրանց համապատասխանող հասարակ կամ տարբեր ձևերի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի համար: Աշխատակցի բաժնետոմսերի անվանական արժեքը չպետք է տարբերվի Ընկերության հասարակ(սովորական) և համապատասխան ձևի արտոնյալ անվանական արժեքից:
5.7 Ընկերության լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը պետք է վճարվեն դրանց տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ քան դրանց տեղաբաշխման պահից մեկ տարվա ընթացքում: Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարումը կարող է իրականացվել դրամով, արժեթղթերով, այլ գույքով կամ գույքային իրավունքներով, ինչպես նաև դրամական գնահատում ունեցող այլ իրավունքներով: Ընկերության բաժնետոմսերը և այլ արժեթղթերը, որոնց դիմաց վճարումը նախատեսված է ոչ դրամական միջոցներով, դրանց ձեռքբերման ժամանակ վճարում են լրիվ արժեքով: Ընկերության հիմնագրման ժամանակ բաժնետոմսերի դիմաց հիմնադիրների կողմից վճարվող գույքի դրամական գնահատականը սահմանվում է հիմնադիրների միջև համաձայնեցմամբ, իսկ բաժնետոմսերի և այլ արժթղթերի լրացուցիչ տեղաբաշխման դեպքում` Ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ` Օրենքով սահմանված կարգով և ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից: Մինչև բաժնետոմսերի արժեքի լրիվ վճարումը, բաժնետոմսերի սեփականատերերը, բացառությամբ Ընկերության հիմնադիր հանդիսացողից, զրկվում է ձայնի իրավունքից: Ընկերության տրամադրության տակ փոխանցված բաժնետոմսերը(չվճարված կամ հետ վերադարձված) չեն տալիս ձայնի իրավունք, հաշվի չեն առնում ձայների հաշվարկման ժամանակ, այդ բաժնետոմսերով շահաբաժիններ չեն հաշվարկվում: Այդ բաժնետոմսերը պետք է իրացվեն Ընկերության կողմից` դրանք Ընկերության փոխանցելու պահից մեկ տարվա ժամկետում:Հակառակ դեպքում` Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը պետք է որոշում ընդունի նշված բաժնետոմսերի մարման ճանապարհով Ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխման մասին:
6. ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6.1 Ընկերության յուրաքանչյուր հասարակ(սովորական) բաժնետոմս իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը տալիս է միևնույն իրավունքները: Հասարակ(սովորական) բաժնետոմսի սեփականատեր հանդիսացող բաժնետերը Օրենքի և Ընկերության կանոնադրության համաձայն իրավունք ունի`- մասնակցել Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին` վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով,
- մասնակցել Ընկերության կառավարմանը,
- ստանալ շահաբաժիններ Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից,
- առաջնահերթ կարգով ձեռքբերել Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե Օրենքով և Ընկերության կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված,
- ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` գաղտնի փաստաթղթերից բացի, այդ թվում` կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, հաշվապահական գրքերին, Ընկերության արտադրատնտեսական գործունեությանը,
- Ընկերության կանոնադրական կապիտալի առնվազը 5 տոկոս կազմող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերին տիրող բաժնետերերը կարող են պահանջել փորձագետ կամ փորձագետների խումբ` Ընկերության գործունությանը վերաբերով հաշվետվությունները և գաղտնի ներկայացնող փաստաթղթերը ստուգելու նպատակով: Ստուգման հետ կապված ծախսերը փոխհատուցում են ստուգումը պահանջող բաժնետերերը,
- Ընկերության հիմնադիր ժողովում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձին,
- հանդես գալ առաջարկություններով Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում,
- Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովներում քվեարկել իրեն պատկանող բաժնետոմսերի ձայների չափով,
- հայցով դիմել դատարան` Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված և գործող Օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով,
- Ընկերության լուծարման դեպքում ստանալ պարտատերերի հետ կատարված հաշվարկներից հետո մնացած Ընկերության գույքի իր հասանելիք մասը կամ դրա արժեքը,
- Ընկերության միջոցների հաշվին Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում անվճար ստանալ համապատասխան քանակությամբ հասարակ(սովորական) բաժնետոմսեր,
- օգտվել Ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:
6.2 Ընկերության բաժնետերերը ունեն իրենց սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերը օտարելու կամ այլ Օրենքով չարգելված ձևով այլ անձանց փոխանցելու իրավունք: Ընդ որում, մյուս բաժնետերերը ունեն այդ բաժնետոմսերը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք: Բաժնետերերի կողմից իրենց վաճառվող բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքը չիրականացնելու դեպքում Ընկերությունն ինքն ունի այդ բաժնետոմսերը սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով ձեռք բերելու նախապատվության իրավունք: Բաժնետերերի նախապատվության իրավունքի (այլ բաժնետիրոջ կողմից վաճառվող բաժնետոմսերի ձեռքբերման) իրականացման ժամկետը սահմանվում է 30 օր:Իր բաժնետիրոջ կողմից վճարվող բաժնետոմսերի ձեռքբերման Ընկերության նախապատվության իրավունքի իրականացման ժամկետը նույնպես սահմանվում է 30 օր: Բաժնետերերի նախապատվության իրավունքի իրականացման ժամկետը չի կիրառվում այն դեպքում, երբ իրենց բաժնետոմսերը կամ դրանց մի մասը օտարելու ցանկություն են հայտնել Ընկերության բոլոր բաժնետերերը միաժամանակ: Ընկերության նախապատվության իրավունքը չի կիրառվում այն դեպքում, երբ շրջանառության մեջ մնացած բաժնետոմսերի անվանական արժեքների գումարը կնվազի Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կանոնոդրական կապիտալի նվազագույն չափից: Ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքի որոշման անհրաժեշտության դեպքում հաշվի է առնվում Ընկերության զուտ ակտիվների մեծությունը: Այդ դեպքում կողմերից որևէ մեկի պահանջով պետք է բաժնետոմսերի արժեքը (կամ ընկերության զուտ ակտիվների մեծությունը) սահմանվի անկախ գնահատողի (աուդիտորի) կողմից:
6.3 Ընկերության բաժնետոմսերի գրավի և հետագայում գրավառուի կողմից դրանց վրա բռնագանձում տարածելու դեպքում կիրառվում են սույն կանոնադրության 6.2. կետի կանոնները:
6.4 Ընկերության բաժնետիրոջ բաժնետոմսերն անցնում են նրա ժառանգներին կամ իրավահաջորդներին:Բաժնետեր իրավաբանական անձի լուծարման դեպքում կիրառվում են սույն կանոնադրության 6.2. կետի կանոնները:
6.5 Հասարակ(սովորական) բաժնետոմսերի սեփականատերերին չի կարող տրամադրվել նրանց պատկանող հասարակ (սովորական) բաժնետոմսերի անվանական արժեքից և քանակից չբխող լրացուցիչ ձայնի իրավունք: Հասարակ(սովորական) բաժնետոմսերի դիմաց շահաբաժինների վճարումները Ընկերության կողմից չեն երաշխավորվում: Հասարակ(սովորական) բաժնետոմսերի տեսակարար կշիռը Ընկերության կանոնադրական կապիտալում չպետք է պակաս լինի 75 տոկոսից: 6.6 Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը իրավունք ունեն.
- մասնակցել ընկերության կառավարմանը,
- Ընկերության ընդհանուր ժողովում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի,
- Ընկերության լուծարման դեպքում ստանալ Ընկերության գույքի իրենց հասանելիք մասը,
- Ընկերության միջոցների հաշվին կանոնադրական կապիտալի մեծացման դեպքում անվճար ստանալ համապատասխան քանակի հասարակ(սովորական) բաժնետոմսեր,
- հանդես գալ առաջարկություններով Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում,
- Ձայնի իրավունքով մասնակցել ընդհանուր ժողովի աշխատանքներին,
- Ստանալ շահաբաժիններ Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից,
- Առաջնահերթ կարգով ձեռք բերել Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը: Վերջին 3 ենթակետերով սահմանված իրենց իրավունքներից արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը օգտվում են 5.2. և 7.2. կետերում սահմանված վերապահումներով:
6.7 Բաժնետերերը պարտավոր են չհրապարակել Ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնի տեղեկությունները:
7. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
7.1. Ընկերությունը իրավունք ունի որոշում ընդունել (հայտարարել)տեղաբաշխման բաժնետոմսերի դիմաց եռամսակային, կիսամյակային կամ տարեկան շահութաբաժինների վճարման մասին: Հայտարարված շահութաբաժինները կարողեն վճարվել գույքով: Շահութաբաժինները վճարվում են Ընկերության կուտակված շահույթից: Որոշակի դասի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինները կարող են վճարվել այդ նպատակի համար հատուկ ստեղծված Ընկերության հիմնադրամների հաշվին: Ըստ բաժնետոմսերի տեսակների և դասերի միջանկյալ (եռամսակային և կիսամյակային) շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է Ընկերության տնօրենների խորհուրդը: Ըստ բաժնետոմսերի տեսակների և դասերի տարեկան շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի` տնօրենների խորհրդի առաջարկությամբ: Տարեկան շահութաբաժինների չափը չի կարող ավելի լինել տնօրենների խորհրդի առաջարկից և պակաս լինել արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից: Միջանկյալ շահութաբաժինների չափը չի կարող գերազանցել նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով բաշխված շահութաբաժնի 50 տոկոսը: Եթե ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների չափը ըստ բաժնետոմսերի առանձին տեսակների և դասերի սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափին հավասար, այդ տեսակների և դասերի բաժնետոմսերի դիմաց տարեկան շահութաբաժիններ չեն վճարվում: Եթե ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների չափը ըստ բաժնետոմսերի առանձին տեսաների և դասերի սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից ավելի, ապա այդ տեսակների և դասերի բաժնետոմսերի դիմաց տարեկան շահութաբաժինները վճարվում են սահմանված տարեկան շահութաբաժնի և տվյալ տարում վճարված միջանկյալ շահութաբաժինների գումարի տարբերությամբ: Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում ընդունել առանձին տեսակների և դասերի բաժնետոմսերի դիմաց շահութաբաժիններ չվճարելու կամ ոչ լիրվ վճարելու մասին: Տարեկան շահութաբաժինների վճարման ժամկետը սահմանվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի տարեկան շահութաբաժիններ վճարելու որոշմամբ: Միջանկյալ շահութաբաժինների վճարման ժամկետը սահմանվում է Ընկերության տնօրեների խորհրդի միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ, բայց ոչ շուտ , քան տվյալ որոշման ընդունման պահից 30 օր անց: Շահութաբաժինների յուրաքանրյուր վճարման համար Ընկերության տնօրեների խորհուրդը կազմում է շահութաբաժինների ստանալու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակ, որում պետք է ընդգրկվեն`
- միջանկյալ շահութաբաժիններ վճարելու դեպքում` Ընկերության բաժնետերերը, որոնք ընդգրկվել են Ընկերության բաժնետերերի ռեեստրում Ընկերության տնօրեների խորհրդի միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշման կայացման օրվանից առնվազն 10 օր առաջ,
- տարեկան շահութաբաժիններ վճարելու դեպքում` Ընկերության բաժնետերերը, որոնք ընդգրկվել են Ընկերության բաժնետերերի ցուցակը օրվա դրությամբ:
7.2. Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատեր բաժնետերերին շահութաբաժինների վճարման առանձնահատկությունները.
7.2.1 Յուրաքանչյուր դասի արտոնյալ բաժնետոմսի դիմաց վճարվող շահութաբաժինը և լուծարային արժեքը (որը վճարվում է Ընկերության լուծարման ժամանակ) սահմանվում են ընդհանուրժողովի կողմից դրամական գումարի տեսքով կամ որպես տոկոսադրույք արտոնյալ բաժնետոմսի անվակական արժեքի նկատմամբ;
7.2.2.Ըներության տվյալ տարվա գործունեության արդյունքների հիման վրա հասարակ (սովորական) բաժնետոմսերի տարեկան շահութաբաժնի արտոնյալ բաժնետոմսերի համար շահութաբաժինը գրանցելու դեպքում արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը, Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, կարող են ստանալ հասարակ (սովորական) բաժնետոմսերին հասանելիք փաստացի շահութաբաժինը;
7.2.3. Եթե Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ թողարկվում և տեղաբաշխվում են 2 կամ ավելի ձևի արտոնյալ բաժնետոմսեր, ապա պետք է սահմանվի նաև շահութաբաժիններ և լուծարային արժեքի վճարման հերթականությունը;
7.2.4. Երեք հաջորդական տարիների ընթացքում արտոնյալ բաժնետոմսերին հասանելիք շահութաբաժնի չվճարելը կարող է հիմք հանդիսանալ Ընկերության դատական կարգով լուծարման համար:
7.3. Ընկերությունն իրավունք չունի հայտարարել (որոշում ընդունել) տեղաբաշխված բաժնետոմսերի շահութաբաժինների վճարման մասին, եթե`
- լրիվ չի վճարվել Ընկերության կանոնադրական կապիտալը,
- Ընկերությունը հետ չի գնել բոլոր բաժնատոմսերը` Օրենքի 58 հոդվածի դրույթներին համապատասխան,
- Շահութաբաժիններ վճարելու որոշումն ընդունելու պահի դրությամբ Ընկերության տնտեսական վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սննկացման) հայտանիշներին, կամ նշված հայտանիշները ի հայտ կգան շահութաբաժինների վճարման հետևանքով, - Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է Ընկերության կանոնադրական կապիտալից , կամ կպակասի շահութաբաժինների վճարման հետևանքով:
Ընկերությունն իրավունք չունի որոշում ընդունել շահութաբաժինների վճարման մասին տեղաբաշխված այն արտոնյալ (սովորական) բաժնետոմսերի և այն արտոնյալ բաժնետոմսերի դիմաց, որոնց համար սահմանված չի շահութաբաժնի չափը, եթե որոշում չի ընդունված շահութաբաժինների վճարել արտոնյալ բաժնետոմսերի բոլոր այն ձևերի դիմաց, որոնց համար վճարվող շահութաբաժնի չափը սահմանված է սույն կանոնադրությամբ: Ընկերությունն իրավունք չունի որոշում ընդունել շահութաբաժինների ավունք չունի որոշում ընդունել շահութաբաժինների վճարման մասին տեղաբաշխված այն արտոնյալ բաժնատոմսերի դիմաց, որոնց համար շահութաբաժնի չափը սահմանված է սույն կանոնադրությամբ, եթե շահութաբաժիններն ամբողջությամբ վճարելու որոշում չի ընդունված արտոնյալ բաժնետոմսերի բոլոր այն դասերի դիմաց, որոնք վերոհիշյալ արտոնյալ բաժնետոմսերի նկատմամբ շահութաբաժիններ ստանալու առաջնահերթության իրավունք են տալիս:
8. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
8.1. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է: Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի ընդհանուր ժողով` բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով: Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովը գումարվում է հերթական ֆինանսական տարվա ավարտից 2 ամիս հետո 3 ամսվա ընթացքում: Բաժնետերերի տարեկան ժողովից բացի գումարվող Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ: Ընկերության արտահերթ ժողովները գումարվում են անհետաձգելի հարցերի քննարկման համար: Ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովները գումարվում են Ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ` սեփական նախաձեռնությամբ, վերստուգողի, աուդիտն իրականացնող անձի կամ պահանջը ներկայացնելու դրությամբ առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր (բաժնետերերի) պահանջով:
8.2. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն է պատկանում`
1. Ընկերության կանոնադության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, Ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրությամբ հաստատումը,
2. Ընկերության վերակազմակերպումը,
3. Ընկերության լուծարումը,
4. Ընկերության լուծարման հանձնաժողովի նշանակումը, ամփոփ, միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաստատումը,
5. Ընկերության տնօրենների խորհրդի քանակական կազմի հաստատումը, դրա անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
6. հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը,
7. բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով Ընկերության կանոնադրական կապիտալի չափի ավելացումը,
8. տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման, բաժնետոմսերի ընդհանուր քանակի կրճատման նպատակով տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման, ինպես նաև Ընկերության կողմից ձեռք բերված կամ հետ գնված բաժնետոմսերի մարման ճանապարհով Ընկերության կանոնադրական կապիտալի չափի նվազեցումը,
9. Ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը,
10. Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրությունը և նրանց (նրա) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
11. Ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը,
12. ԸՆկերության տնօրենի նշանակումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
13. Ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաստատումը,
14. բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացումը (տարանջատումը) և մեծացումը (համախմբումը),
15. Ընկերության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքումը, այդ թվում այլ կազմակերպություններին մասնակցելը,
16. Ընկերության կողմից դուստր կամ կախյալ Ընկերությունների ստեղծումը,
17. դուստր և կախյալ Ընկերություններում մասնակցությունը,
18. հոլդինգային Ընկերությունների, առևտրային կազմակերպությունների այլ միությունների հիմնադրումը,
19. հոլդինգային Ընկերություններում, առևտրային կազմակերպությունների այլ միություններում մասնակցությունը,
20. ղեկավար պաշտոնատար անձանց աշխատանքի վարձատրման պայմանների որոշումը: Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք ունի քննարկել և որոշումներ ընդունել նաև Օրենքով ու սույն կանոնադրությամբ բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը պատկանող ցանկացած հարցի շուրջ:
8.3. Սույն կանոնադրությամբ ԸՆկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը վերապահված հարցերի լուծումը չի կարող փոխանցվել Ընկերության տնօրենին, բացառությամբ 8.2. կետի 17 և 19 ենթակետերով նախատեսված դեպքերի: Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասություն հանդիսացող հարցերը չեն կարող փոխանցվել որոշում ընդունելու համար Ընկերության տնօրենների խորհրդին, բացառությամբ 8.2. կետի 9,16,17,18 և 19 ենթակետերով նախատեսված դեպքերի:
8.4. Բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավասու է (քվորում ունի), եթե ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են Ընկերության ձայնի քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերը կամ նրանց ներկայացուցիչները, որոնք համատեղ տիրապետում են Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 50-ից ավելի տոկոսին, բացի Օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերից: Քվորումի բացակայության դեպքում գումարվում է նոր ժողով, որն իրավասու է, եթե ժողովի մասնակիցների գրանցման ավարտի պահին գրանցվել են Ընկերության ձայնի քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերը կամ նրանց ներկայացուցիչները, որոնք համատեղ տիրապետում են Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 30-ից ավելի տոկոսին, բացի Օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերից:
8.5. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների պարզ մեծամասնությամբ, բացի 8.7. կետում սահմանված դեպքերից:
8.6. Սույն կանոնադրության 8.2. կետի 2,6,13-16 ենթակետերով նախատեսված դեպքերում որոշումներն ընդունվում են բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից տնօրենների խորհրդի ներկայացմամբ:
8.7. Սույն կանոնադրության 8.2. կետի 1,2,3,4,6,8,15 ենթակետերով սահմանված հարցերի մասին որոշումներն ընդունվում են Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ժողովին մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների երեք քառորդով, ընդ որում 3 և 8 ենթակետերով սահմանված դեպքերում կողմ ձայների քանակը չպետք է պակաս լինի երկու երրորդից:
8.8. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշումների մասին տեղեկությունները ինչպես նաև քվեարկության արդյունքները պետք է հաղորդվեն Ընկերության բաժնետերերին (ըստ պահանջի) 45 օրվա ընթացքում:
8.9. Բաժնետերն իրավունք ունի դատական կարգով գանգատարկել Օրենքի, այլ իրավական ակտերի, և Ընկերության կանոնադրության պահանջների խախտմամբ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշումը, եթե նա չի մասնակցել ժողովին կամ այդ որոշման դեմ է քվեարկել և որոշմամբ խախտվել են նրա օրինական շահերը և իրավունքները: Դատարանն իրավունք ունի ուժի մեջ թողնել Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, եթե որոշումը բողոքարկող բաժնետիրոջ (բաժնետերերի) քվեարկության մասնակցելը չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, թույլ տված խախտումները էական չէն և որոշումը վնաս չի պատճառել որոշումը բողոքարկող բաժնետիրոջը (բաժնետերերին):
8.10. ԸՆկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումները (բացի 8.2. կետի 13-րդ ենթակետով սահմանված հարցերի վերաբերյալ որոշումներից) կարող են ընդունվել առանց ժողովի գումարման` հեռակա կարգով քվեարկությամբ (հարցման միջոցով): Հեռակա կարգով քվեարկությամբ ընդունված Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումն իրավասու է, եթե քվեարկությանը մասնակցել են Ընկերության քվեարկող բաժնետոմսերի կեսից ավելիին տիրապետող բաժնետերերը: Հեռակա կարգով քվեարկությունը կատարվում է քվեաթերթիկների օգտագործմամբ, որոնք պետք է տրամադրվեն բաժնետերերին քվեաթերթիկները ընդունելու պահից առնվազն 30 օր շուտ: 8.2. կետի 13-րդ ենթակետով սահմանված հարցերի քննարկումը և համապատասխան որոշումների ընդունումը տեղի է ունենում բացառապես տարեկան ժողովներում: Եթե տարեկան ժողով տեղի չի ունեցել կամ համապատասխան որոշումներ չեն ընդունվել, ապա հրավիրված արտահերթ ժողովում այդ հարցերից բացի այլ հարցեր չեն կարող քննարկվել, ինչպես նաև կայացված որոշումներով պայմանավորված կանոնադրական կապիտալի նվազեցման դեպքերից: Եթե Ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատեր կամ անվանատեր է հանդիսանում միայն մեկ անձ, ապա Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել այդ անձի գրավոր որոշմամբ, ընդ որում բաժնետեր կամ անվանատեր իրավաբանական անձի որոշումը պետք է ընդունվի վերջինիս կանոնադրությամբ նման լիազորություններ ունեցող մարմնի կողմից:
8.11. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեն Ընկերության ինչպես հասարակ (սովորական), այնպես էլ արտոնյալ բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը կամ անվանատերերն, իրենց պատկանող բաժնետոմսերի քանակին և անվանական արժեքին համապատասխան ձայների քանակով: Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև Ընկերության բաժնետեր չհանդիսացող Ընկերության տնօրենների խորհրդի և գործադիր մարմնի անդամները, Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամները (վերստուգողը), Ընկերության աուդիտն իրականացնող անձը (եթե նրա եզրակացությունն առկա է ժողովի նյութերում):
8.12.Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Ընկերության տնօրենը: Տնօրենը լուծում է բոլոր հարցերը, բացի Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերից: Տնօրենը կազմակերպում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումների կատարումը, հաշվետու է նրանց և իրավունք չունի Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի համար պարտադիր որոշումներ կայացնելու: Ընկերության տնօրենը պետք է գործի բարեխղճորեն և ողջամիտ` ի շահ իր կողմից ներկայացվող Ընկերության: Նա պարտավոր է Ընկերության բաժնետերերի պահանջով հատուցել իր կողմից Ընկերությանը պատճառած վնասները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Ընկերության տնօրենը`
1. տնօրինում է Ընկերության գույքը, այդ թվում ` ֆինանսական միջոցները, գործարքներ է կատարում Ընկերության անունից,
2. ներկայացնում է Ընկերությունը ՀՀ-ում և արտասահմանում,
3. գործում է առանց լիազորագրի,
4. տալիս է լիազորագիր,
5. սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային,
6. բանկերում բացում է Ընկերության հաշվարկային այդ թվում` տարադրամային և այլ հաշիվներ,
7. ներկայացնում է հաստատման Ընկերության աշխատանքային կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունները, Ընկերության վարչակազմակերպական կառուցվածքը,
8. իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,
9. սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Ընկերության աշխատակիցներին,
10. աշխատակցի նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ: Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ Ընկերության գործադիր մարմնի (ինչպես միանձնյա, այնպես էլ կոլեգիալ) լիազորությունները պայմանագրով կարող են տրվել այլ առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (կառավարչի):