Հարգելի այցելու:
Սիրով ողջունում եմ Ձեզ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կայք էջում։
Հանդիսանալով «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը՝ «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը ձեզ է ներկայանում որպես առողջության պահպանման ծառայություններ ապահովող ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն, որի նպատակն է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերել արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պրոֆեսիոնալ բուժանձնակազմի կողմից: Տարեց տարի մենք ձգտելու ենք ընդլայնել մեր ծառայությունների շարքն ու բարձրացնել մեր մասնագետների որակավորումը։
Մեր նպատակն է ձևավորել բժշկական ծառայությունների մատուցման առավել զարգացած համակարգ՝ հիմնվելով հայաստանյան առաջատար կլինիկաների և ամբուլատորիաների փորձի վրա և սերտ համագործակցելով նրանց հետ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հանձնարարություններով, մեթոդական ցուցումներով, ուղեցույցներով և այլ իրավական ակտերով։
Մենք աշխատում ենք՝ առողջ քաղաքացի, առողջ համայնք, հզոր պետություն սկզբունքով։
Կայքի պարբերաբար թարմացվող նյութերի միջոցով դուք անընդհատ իրազեկ կլինեք մեր նորություններին, կծանոթանաք մեր նոր ծառայություններին, մեր բժիշկներին, ավելին՝ դուք ունեք հնարավորություն օն-լայն նրանց հետ կապնվելու, ուղղելու նրանց ձեր հարցերն ու օպերատիվ կերպով նրանցից պատասխան ստանալու։
Մեր բուժանձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը, սրտացավ և հոգատար վերաբերմունքը միտված են Ձեր առողջության պահպանմանն ու առողջ ապրելակերպին նպաստելուն։

«Անդրանիկ Պետրոսյանի անվան
Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ
տնօրեն Միքայել Միքայելյան

Կայքի քարտեզ

Էջերի ցանկ
Նավիգացիյա

Տեղափոխվել

Դիմել հարցով

Եթե առաջացել են հարցեր օգտվեք հետադարձ կապից

Տեղափոխվել