Խուսափեք հակաբիոտիկների չարաշահումից

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն` հակաբիոտիկներն արդյունավետ չեն COVID-19-ի բուժման համար, քանի որ այս հիվանդությունը պայմանավորված է վիրուսով: Հակաբիոտիկները կարելի է նշանակել միայն ծանր ախտանիշներով հիվանդներին բակտերիալ թոքաբորբը բուժելու նպատակով:

Հակաբիոտիկները մանրէային վարակների բուժման համար օգտագործվող դեղեր են և որևէ կերպ չեն ազդում վիրուսային վարակների վրա:

Հետազոտությունների արդյունքում (ԱՀԿ) պարզվել է, որ չնայած հոսպիտալացված հիվանդների 72% -ը ստացել է հակաբիոտիկներ, սակայն նրանցից միայն 8% -ի մոտ է հայտնաբերվել մանրէային վարակ:

Գնահատումները ցույց են տալիս, որ Եվրոպայում շուրջ 25 հազար և ԱՄՆ-ում 23 հազար մարդ տարեկան մահանում է հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէներով հարուցված վարակներից:

Ասիայում, կայուն մանրէներով պայմանավորված վարակներից, յուրաքանչյուր հինգ րոպեում մահանում է մեկ երեխա:

2019 թվականին ՄԱԿ-ի հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության համակարգման խումբը զգուշացրել է, որ մինչև 2050 թվականը հակաբիոտիկային բուժման չենթարկվող հիվանդությունները կարող են տարեկան 10 միլիոն մահվան պատճառ դառնալ և այնքան աղետալի վնաս հասցնել տնտեսությանը, որ մինչև 2030 թվականը 24 միլիոն մարդու հասցնել ծայրահեղ աղքատության շեմին:

Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը լուրջ մտահոգություն է առաջացնում ամբողջ աշխարհում: Հաճախ օգտագործվող հակաբիոտիկները կարող են դառնալ անարդյունավետ ամենապարզ հիվանդությունների բուժման համար, և այս խնդիրը խորանում է հատկապես «COVID-19-ի ժամանակաշրջանում»:

Հիվանդությունների դեղակայուն ձևերի առաջացմանը, տարածմանը և պահպանմանը նպաստում են հակաբիոտիկների չհիմնավորված, առանց բժշկի նշանակման ու ոչ ռացիոնալ կիրառումը, ինքնաբուժումը, ոչ նպատակային և սխալ դեղաչափերով օգտագործումը կամ բուժման ընդհատումը:

01.04.2021

Բյուրեղավան համայնքի հարգելի բնակիչներ

COVID-19 ծանր ընթացքով հիվանդների բուժումը ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպում է հատուկ կազմակերպված և կահավորված ստացիոնարներում։ COVID-19 թեթև կամ միջին ծանրության (առանց հիպօքսիայի թոքաբորբ) պացիենտների բժշկական հսկողությունը տնային պայմաններում իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների միջոցով անվճար տրամադրվող դեղերի նշանակմամբ (հիմք՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի հունիսի 11-ի №1856-Ա հրաման)։

Բյուրեղավան համայնքի «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը նույնպես ընդգրկված է այդ ծրագրի մեջ։ Սկսած 2020 թվականի հուլիս ամսից տան պայմաններում բուժում ստացող քաղաքացիներին հատկացվել են մարդասիրական օգնության նպատակով անհատույց տրամադրված դեղորայք ընտանեկան բժշկի նշանակմամբ՝ ըստ ցուցումների։ Գործընթացը շարունակվում է։

Կից ներկայացնում եմ առողջապահության նախարարության կողմից անհատույց տրամադրված դեղորայքի շարժի աղյուսակը.



«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Մ․Միքայելյան

31.03.2021


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

Աշխարհում, նաև Հայաստանում, գրանցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման կրկնակի դեպքեր:
Այժմ միջազգային ակադեմիական մակարդակներում քննարկվում են` արդյոք կրկնակի վարակման դեպքեր են, այսինքն նորից անձը վարակվե՞լ է, թե պարզապես եղել է վիրուսի ապաակտիվացում և հետո ակտիվացում: Այսօր դեռևս այս հարցին վերջնական և միանշանակ պատասխան չկա, քանի որ վիրուսը ապաակտիվ վիճակում չի հայտնաբերվել: Սակայն գիտական հանրությունը հակված է այն մտքին, որ կարող է վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայություն լինել հյուսվածքներում, երբ վիրուսը չի բազմանում, սակայն ՌՆԹ-ն առկա է բջիջների մեջ, ինչը հայտնաբերվում է թեստավորման արդյունքում: Այդուհանդերձ նման դեպքերը Հայաստանում այս պահին 3-ն են: Պացիենտները որևէ գանգատ կամ ախտանիշ չունեն: Վերջիններիս մոտ վիրուսը կրկին հայտնաբերվել է հիվանդանոցից դուրս գրվելուց 2 շաբաթ հետո: Նրանք մեկուսացվել են` հավանական վարակը կանխարգելելու նպատակով:Նշենք, որ Հարավային Կորեայի գիտնականները եկել էին այն եզրակացության, որ նման դեպքերը ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում բերանի խոռոչում, կոկորդի հյուսվածքներում, ինչը հայտնաբերվում է ՊՇՌ թեստավորմամբ: Դեռևս այս հարցի վերջնական և ստույգ պատասխանը չկա: Ուստի, պետք է շարունակել պահպանել անվտանգության կանոնները:

Հարգելի համաքաղաքացիներ․

Կորոնավիրուսային հիվանդությունը Հայաստանի Հանրապետությունում դեռևս պահպանվում է, շարունակվում են գրանցվել վարակման նոր դեպքեր։ Մեր համայնքում առ այսօր որևէ դեպք չի գրանցվել, հսկողության տակ գտնվող քաղաքացիների մոտ ստացվել են հետազոտությունների բացասական պատասխաններ։ Այդպիսի լավ արդյունքների հասել ենք համատեղ ուժերով՝ ԱՍՏՈՒԾՈ ողորմածությամբ։ Կրկին ու կրկին անգամ խնդրում ենք՝ պահել կորոնավիրուսային վարակի կանխարգելման բոլոր կանոնները, հնարավորինս սահմանափակել շփումները, առանց խիստ անհրաժեշտության չտեղաշարժվել։ Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի ողջ անձնակազմը, համայնքապետարանը անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկում են վարակի տարածումը մեր համայնքում կանխարգելելու ուղղությամբ։ Ձեր առողջական վիճակի կապակցությամբ ձեր ընտանեկան բժշկին դիմելուց առաջ խնդրում եմ նախապես պայմանավորվել ձեր բժշկի հետ հեռախոսակապով, ստանալ խորհրդատվություն և միայն բժշկի որոշումից հետո այցելել պոլիկլինիկա լրացուցիչ հետազոտությունների և խորհրդատվությունների համար՝ պահպանելով վիրուսային անվտանգության կանոնները։Մենք բոլորս էլ պարտավորություններ ունենք մեկս մյուսիս հանդեպ։ Պոլիլինիկայի բուժանձնակազմի առողջությունը և դրա պահպանումը անհրաժեշտ է ձեր առողջությունը պահպանելու համար։
Հարգանքով
«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիլինիկա» ՓԲԸ տնօրենություն

06.05.2020


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը մեր երկրում 13 Ապրիլի 2020 երկուշաբթի
Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1039 դեպք, որոնցից 211-ն` առողջացած, 14-ը` մահվան ելքով: Վերջին մահվան դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ոււնեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 814 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 7631 թեստավորում:
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
• մնացե'ք տանը,
• սահմանափակե'ք շփումները,
• հետևե'ք անձնական հիգիենային,
• հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
• հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը,
• շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
• գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
• եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
• պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
• խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով

13.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում 8 Ապրիլի 2020 չորեքշաբթի
Ապրիլի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 881 դեպք, որոնցից 114-ն` առողջացած, 9-ը` մահվան ելքով: Դեպքն արձանագրվել է Արտաշատի բժշկական կենտրոնում։ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա։ Կորոնավիրուսային հիվանդություն հաստատված 758 պացիենտ ստանում է բուժում: Բացասական արդյունք է արձանագրվել 4571 թեստավորման դեպքում:
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
• մնացե'ք տանը,
• սահմանափակե'ք շփումները,
• հետևե'ք անձնական հիգիենային,
• հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
• հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը,
• շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
• գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
• եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
• պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
• խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով

08.04.2020

Առողջության համաշխարհային օր

7 Ապրիլի 2020 երեքշաբթի
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1948 թվականին կառույցի հիմնադրումը: Այսօր արդեն ԱՀԿ-ին անդամակցում է աշխարհի 194 երկիր: Օրը նշելը նպատակ ունի մարդկանց ցույց տալու, թե որքան կարևոր է առողջությունը, և որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակը բարելավելու համար: Ուստի, ամեն տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահական որևէ խնդրի` տարբեր կարգախոսներով և նշանաբաններով, կենտրոնացնելով հանրության ուշադրությունն առողջապահական գլոբալ միտումների և առանձին խնդրի շուրջ: 2020 թվականը ԱՀԿ-ն հայտարարել է քույրական գործի և մանկաբարձական ծառայությունների աշխատողների միջազգային տարի` ընդգծելով նրանց կարևոր դերը բնակչության առողջության պահպանման գործում, ինչպես նաև այս ոլորտների հզորացման և ամրապնդման անհրաժեշտությունը: Սա առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու ու գնահատելու մեր բժիշկներին ու բուժքույրերին, ովքեր ամեն օր պայքարում են մեր բնակչության առողջության պահպանման համար` հաճախ իրենց սեփական առողջության հաշվին: Բոլորիս անունից երախտագիտության խոսքեր ենք ուղղում այս օրերին մասնագիտական պարտքը կատարող մեր բուժաշխատողներին: Պինդ և առողջ եղեք:

08.04.2020


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում 25 Մարտի 2020 չորեքշաբթի
Մարտի 25-ի, ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 265 դեպք, որոնցից 16-ն` առողջացած: Բացասական արդյունք է արձանագրվել 1315 թեստավորման դեպքում:
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
• մնացե'ք տանը,
• սահմանափակե'ք շփումները,
• հետևե'ք անձնական հիգիենային,
• հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
• հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը,
• շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
• գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
• եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
• պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
• խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով

25.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

Մարտի 23-ի, ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 194 դեպք, որոնցից 2-ն` առողջացած:
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
• մնացե'ք տանը,
• սահմանափակե'ք շփումները,
• հետևե'ք անձնական հիգիենային,
• հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
• հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը,
• շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
• գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
• եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
• պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
• խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով

23.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։
Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը:,
ԹԱՐՄԱՑՈՒՄ
Մարտի 19-ի, ժամը 14:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 7 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 122 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 106 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:

19.03.2020


Օրական կտրվածքով շարունակվում է սուր շնչառական վարակների համաճարակաբանական դիտարկումը, որի արդյունքները փաստում են, որ հիվանդացությունն ունի աճման միտում: Հիվանդացության աճ է գրանցվել ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։ Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության համաճարակաբանական մշտադիտարկումը շարունակվում է նաև դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում: Այսօրվա տվյալներով` հանրապետությունում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 3,8%-ը: Եզակի կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ: Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններում հնարավորինս բացառելու նպատակով այդ կազմակերպություններում՝ ներգրավելով շահագրգիռ կառույցների ներուժը, ուժեղացվել է «համաճարակային ֆիլտրը»: Արդյունքում՝ չի թույլատրվել 1894 (723-ը Երևանում, 1171-ը՝ մարզերում) երեխայի մուտքը կրթական հաստատություններ: Հիշեցնենք, որ հանրապետությունում դեռևս շրջանառում են գրիպի Ա H1N1 ենթատեսակը և Բ տեսակը, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է.
► պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
► խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
► եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
► եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
► մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
► հագնվե´ք եղանակին համահունչ,
► պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
► օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
► հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
► հետևե´ք անձնական հիգիենային։

12.02.2020


Առողջապահության նախարարությունը շարունակվում է աշխատանքները նոր կորոնավիրուսային (2019-nCoV) վարակի կանխարգելման ուղղությամբ` ինչպես համակարգային, այնպես էլ Չինաստանից վերադարձած անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ: Չինաստանից եկած բոլոր անձինք գտնվում են բժիշկների հսկողության ներքո, իսկ այն անձինք, ովքեր ունեն թեթևակի ջերմություն, հոսպիտալացվում են, կազմակերպվում են բոլոր հետազոտությունները: Մինչ այսօր հետազոտությունների, այդ թվում՝ լաբորատոր, արդյունքները եղել են բացասական: Կրկին հիշեցնում և հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին, խուճապի չմատնվել՝ հատկապես տուրք չտալ սոցիալական ցանցերով օգտատերերի կողմից տարածվող ապատեղեկատվությանը:

Չհիվանդանալու համար անհրաժեշտ է հետևել այս խորհուրդներին.
► միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
► խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից,
► օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
► լվանալ ձեռքերը տուն մտնելիս և սնունդ ընդունելուց առաջ,
► գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ,
► եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափել կամ բացառել կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց, օգտագործել միայն լավ եփած սնունդ, շշալցված ջուր, չայցելել կենդանաբանական այգիներ և չմասնակցել մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
► եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, դիմել բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:

10.02.2020

Կայքի քարտեզ

Էջերի ցանկ
Նավիգացիյա

Տեղափոխվել

Դիմել հարցով

Եթե առաջացել են հարցեր օգտվեք հետադարձ կապից

Տեղափոխվել