Սկսվել են «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ վարչական շենքի արտաքին հարդարման, տանիքի հիմնանորոգման, բակային տարածքի բարեկարգման աշխատանքները: Ուղիղ 100 աշխատանքային օր անց, եթե խնդիրներ չառաջանան, համայնքը կունենա բոլոր հարմարություններով ապահովված, կանաչապատ պոլիկլինիկա՝ հրաշալի բակով: Ծրագիրն իրականացացվում է համայնք –պետություն 70%, 30% համաֆինանսավորմամբ՝ այս տարվա սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Պայմանագրային արժեքը կազմում է 43․560.000 ՀՀ դրամ, համայնք՝ 30․492.000 ՀՀ դրամ, պետություն՝ 13․068.000 ՀՀ դրամ: Կառուցապատման աշխատանքներն իրականացնում է «ԱԳԱՐԱԿ» ԲԲԸ շինարարական կազմակերպությունը: Ըստ նախագծի՝ ամբողջովին փոխվելու է պոլիկլինիկայի բակը: Տարածքը ցանկապատվելու է։ Նախատեսվում է կառուցել վերելակ, ավտոկայանատեղի, շտապ օգնության մեքենայի շվաքարան, ինչպես նաև ճեմուղիներով հանգստի գոտիներ, ասֆալտապատ ու կանաչապատ տարածքներ:


«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկան» ստացել է առաջին բուժօգնության պայուսակ։ Այն տրամադրել է Առողջապահության նախարարությունը։ Պայուսակը նախատեսված է գյուղական համայնքների բուժակ-մանկաբարձական կետերին՝ նպատակը բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը։ Այսօր պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Միքայել Միքայելյանը պայուսակը հանձնեց Նուռնուս գյուղի բուժակ-մանկաբարձական կետի բուժքույր՝ Քնարիկ Խաչատրյանին։ Բժշկական պայուսակը արտահիվանդանոցային պայմաններում առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար է։

Կայքի քարտեզ

Էջերի ցանկ
Նավիգացիյա

Տեղափոխվել

Դիմել հարցով

Եթե առաջացել են հարցեր օգտվեք հետադարձ կապից

Տեղափոխվել