ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
	
			
			
ՏՆՕՐԵՆ - ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ
	 
			
			
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ - ՎԱԶԳԵՆ ԼԻՊԱՐԻՏԻ ՇՈՒՇԱՆՅԱՆ
Ծնվել է 1964թ. մայիսի 1-ին Երևան քաղաքում, բժիշկների ընտանիքում:
			Կրթությունը՝ 
	1981թ.-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 84 դպրոցը գերազանցությամբ:
	1982-1988թ.թ. սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը:
	1988-1989թ.թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի ինտերնատուրան որպես շտապ օգնության բժիշկ:
	Աշխատանքային գործունեությունը, վերապատրաստումները՝
	1988-2000թ.թ. աշխատել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բուժմիավորումում որպես շտապ օգնության կայանի վարիչ, այնուհետ Նանսենի անվան հիվանդանոցում որպես 		սրտաբան:
	1996-2006թ.թ. աշխատել է Մեծ Պառնիի առողջության կենտրոնում որպես տնօրեն:
	2007թ. աշխատել է Բյուրեղավանի առողջության կենտրոնում որպես սրտաբան:
	2008-2009թ.թ. նույն կենտրոնի տնօրեն:
	2011թ. վերապատրաստվել և ստացել է ընտանեկան բժշկի որակավորում:
	2011թ.-ից աշխատում է Բյուրեղավանի քաղաքային պոլիլինիկայում որպես ընտանեկան բժիշկ:
	2012-2019թ.թ. համատեղությամբ աշխատել է նաև Երևանի Շտապ օգնություն ՓԲԸ-ում որպես շտապ օգնության հերթապահ բժիշկ:
	Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
 
	 
			
			
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ - ԼԻԼԻԱՆԱ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԻ ՄԱԴԱՏՈՎԱ
Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի Բաքու քաղաքում:
			Կրթությունը՝ 
	1965-1975թ.թ. սովորել է Բաքվի թիվ 46 միջնակարգ դպրոցում:
	1975թ.-ին ընդունվել է Բաքվի պետական բժշկական ինստիտուտը և ավարտել է 1981թ.-ին:
	1981-1982թ.թ. սովորել է ինտերնատուրայում:
	1986-1988թ.թ. ավարտել է օրդինատուրան «Կուրորտոլոգիա և ֆիզիոթերապիա գիտափորձնական ինստիտուտ»-ում:
	Աշխատանքային գործունեությունը, վերապատրաստումները՝
	1989թ.-ին տեղափոխվել է Հայաստան և աշխատանքի անցել «Արզնի-3» առողջարանում:
		1994թ.-ից աշխատում է բյուրեղավանի պոլիկլինիկայում:
	2007-2008թ.թ. անցել է օրդինատուրա ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ և շարունակում է աշխատանքը «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ում որպես ընտանեկան բժիշկ: 
 
	 
			
			
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ - ՄԱՐԻՆԱ ՆԻԿԻՏԻԻ ԿԱՐԱԳԱԴԱԵՎԱ ՄԱՐԻՆԱ
Ծնվել է 1967թ. Ուզբեկական ՍՍՀ-ի Կոկանդե քաղաքում:
			Կրթությունը՝ 
	1974-1984թ.թ. սովորել և ավարտել է Կոկանդա քաղաքի թիվ 14 միջնակարգ դպրոցը:
	1984-1990թ.թ. սովորել և ավարտել է Անդիջանի պետական բժշկական ինստիտուտը:
	Աշխատանքային գործունեությունը, վերապատրաստումները՝
	1990-1991թ.թ. Աբովյանի քաղաքային հիվանդանոցում անցել է կլինիկական օրդինատուրա, որտեղ էլ շարունակել է աշխատել որպես բժիշկ-թերապևտ մինչև 1995թ.-ը:
	1995-1996թ.թ. աշխատել է որպես տեղամասային թերապևտ Ուզբեկստանի Կականդային թիվ 9 պոլիկլինիկայում:
	1997թ.-ից աշխատում է Բյուրեղավանի քաղաքային պոլիլինիկայում որպես ընտանեկան բժիշկ: 
 
	 
			
			
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ - ՅԱՆԱ ԼԱԴՈՅԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ծնվել է 1969թ. օգոստոսի 22-ին
			Կրթությունը՝ 
	1992թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետը:
	1992-1993թ.թ. անցել է մասնագիտացում Երևանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի բազայում և ստացել է մանկաբույժի որակավորում:
	Աշխատանքային գործունեությունը, վերապատրաստումները՝
	1992-1993թ.թ. աշխատել է որպես տեղամասային մանկաբույժ Երևանի թիվ 1 մանկական պոլիկլինիկայում:
	1994-2001թ.թ. աշպատել է Երևանի թիվ 4 մանկական պոլիկլինիկայում որպես տեղամասային մանկաբույժ:
	2002թ.-ից աշխատում է Բյուրեղավանի առողջության կենտրոն ՊՓԲԸ-ում որպես մանկաբույժ:
	2008-2009թ.թ. վերապատրաստվել է Երևանի պետական բժշկական համալսարանում որպես ընտանեկան բժիշկ և շարունակում է աշխատանքը «Անդրանիկ Պետրոսյանի անվան 		Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ում որպես ընտանեկան բժիշկ:
	2001, 2005, 2006թ.թ. անցել է վերապատրաստման դասընթացներ ՀՀ Առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի բազաներում «Ժամանակակից 	հարցերը մանկաբուժությունում», «Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարում», «Որակի կառավարման և բարելավման դասընթաց» թեմաներով:
	2005թ. ընդգրկվել է ՀՀ Առողջապահության նախարարության և Համաշխարհային բանկի կողմից համատեղ իրականացվող «Հայաստանում ընտանեկան բժշկության ներդրում» ծրագրում:
	Սիրում է ընթերցել, լսել դասական երաժշտություն:
 
	 
			
		
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ - ՍԻՐԱՆՈՒՇ ԱՐԱՅԻԿԻ ԳԱԼՍՏՅԱՆ
Ծնվել է 1993թ. փետրվարի 1-ին Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում:
			Կրթությունը՝ 
	2001-2011թ.թ. սովորել է Բյուրեղավանի թիվ 2 միջնակարգ դպրոցում:
	2011-2015թ.թ. սովորել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում և ստացել բակալավրի աստիճան:
	2015-2017թ.թ. սովորել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրայում և ստացել մագիստրոսի աստիճան:
	2017-2019թ.թ. անցել է կլինիկական օրդինատուրայ «Ընտանեկան բժշկություն» մասնագիտությամբ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ում:
	2020թ.-ից ընդունվել է աշխատանքի «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ում որպես ընտանեկան բժիշկ:
	 
			
			
ՄԱՇԿԱՎԵՆԵՐԱԲԱՆ - ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆՆԱ
	 
			
			
ՆԵՐԶԱՏԱԲԱՆ - ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԻԼՎԱ
	 
			
			
		
ՍՐՏԱԲԱՆ - ԼՈՒՍԻՆԵ ԳԵՂԱՄԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ծնվել է  1976թ-ին Աբովյանի  շրջանի Գեղաշեն գյուղում:
			Կրթությունը՝ 
	1982-92թթ.սովորել է Նոր Հաճնի  №1միջնակարգ դպրոցում:
	1992թ-ին ընդունվել է  Երևանի  Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուը,  որն ավարտել է 1998թ-ին:
	1998-2001թթ-ին սովորել է կլինիկական օրդինատուրայում  « սրտաբանություն» մասնագիտությամբ:
	2012թ-ից աշխատում է Նոր-Հաճնի  պոլիկլինիկայում, 2014թ-ից համատեղությամբ աշխատում է Բյուրեղավանի քաղաքյին պոլիկլինիկայում՝  որպես սրտաբան:
	Ամուսնացած է, ունի  3  երեխա  
 
	 
			
			
ՄԱՆԿԱԲՈՒՅԺ ԳԻՆԵԿՈԼՈԳ - ԿԱՐԻՆԵ ՍԱՄՍՈՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ
Ծնվել է 1960թ. հունվարի 8-ին Քաջարան քաղաքում:
			Կրթությունը՝ 
	Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
	1976-1982թ.թ. ուսանել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում:
	Աշխատել է Աբովյան քաղաքի շտապ օգնության կայանում որպես բժիշկ, այնուհետ Աբովյանի ծննդատան կանանց կոնսուլտացիայում որպես մանկաբարձ-գինեկոլոգ:
	2018թ.-ից աշխատում է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում որպես մանկաբարձ-գինեկոլոգ:
	Ամուսնացած է, ունի երկու որդի:
 
	 
			
			
ԱԿՆԱԲՈՒՅԺ - ՎԱՐԱԶԴԱՏ ՄՈՒՇԵՂԻ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Ծնվել է 1963թ.-ին ուսուցչի ընտանիքում:
			Կրթությունը՝ 
	1968-1978թ.թ. սովորել է Երևանի Գոգոլի անվան ռուսական միջնակարգ դպրոցում և ավարտել է գերազանցությամբ:
	1980-1986թ.թ.ուսանել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում, այն ավարտել է Կարմիր դիպլոմով բուժական գործ մասնագիտությամբ:
	Աշխատանքային գործունեությունը, վերապատրաստումները՝
	1987թ. վերապատրաստվել է որպես ակնաբույժ, միկրովիրաբույժ և առ այսօր աշխատում է իր մասնագիտությամբ: Աշխատել է հանրապետական աչքի հիվանդանոցում, Էրեբունի ԲԿ-ում, Երևանի թիվ 2 բուժմիավորումում: Ներկա պահին աշխատում է Աջափնյակ ԲԿ-ում, համատեղությամբ 2006թ.-ից աշխատում է նաև Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում:
	1995-1997թ.թ. ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում:
	1998թ. վերապատրաստվել է Դանիայի թագավորական կլինիկայում:
	2002թ.-ի վերապատրաստում է անցել ԱՄՆ-ի Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի ակնաբուժական կենտրոնում:
	2007թ. մասնակցել է Հելսինկիում կազմակերպված ակնաբուժական միջազգային սեմինարին:
	1991-1994թ.թ. բազմիցս մեկնել է ԼՂՀ մասնագիտական օգնության ցուցաբերման նպատակով: Պարգևատրվել է մեդալներով և պատվոգրերով:
	Ամուսնացած է, ունի երկու զավակ:
 
	 
			
ԲԺԻՇԿ ՍՈՆՈԳՐԱՖԻՍՏ - ԱԼԻՆԱ ՀԵՄՐԻԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ծնվել է 1971թ. հունիսի 9-ին:
			Կրթությունը՝ 
	1988-1994թ.թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը բուժական գործ մասնագիտությամբ, իսկ 1995թ. ավարտել է ինտերնատուրան:
	1996-1997թ.թ. ավարտել է ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտը Ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ:
	2016-2017թ.թ. անցել է մասնագիտացում Ընտանեկան բժիշկ մասնագիտությամբ:
	Ունի բազմակի վերապատրաստումներ և կատարելագործումներ:
	Աշխատանքը՝ 
	1998թ. «Դիագնոստիկա»ախտորոշման կենտրոն, բժիշկ օրդինատոր:
	1999-2016թ.թ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Խրախուսվել է պատվոգրերով, պարգևատրվել է գերատեսչական մեդալներով:
	2016-2018թ.թ. ղեկավարել է Կոտայքի մարզի Գառնիի առողջության կենտրոնը, զբաղվել է ընտանեկան բժշկությամբ:
	2018-2019թ.թ. աշխատել է Աշտարակի բժշկական կենտրոնում որպես թերապիայի բաժանմունքի բժիշկ:
	2019թ.-ից համատեղությամբ աշխատում է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում որպես բժիշկ-սոնոգրաֆիստ: 
	Ամուսնացած է, ունի երկու երեխա:
 
	 
			
			
ԲԺԻՇԿ ԼԱԲՈՐԱՆՏ - ՌՈՒԶԱՆՆԱ ՀՐԱՆՏԻ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
Ծնվել է 1961թ. հուլիսի 30-ին Գորիս քաղաքում:
			Կրթությունը՝ 
	1985թ.Երևանի Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշակիր պետական համալսարան (Երևանի Պետական Համալսարան)
	Երևանի Պետական Բժշկական Համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհավորել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան 1999թ.
	2001թ.- դասախոսական կազմի պատրաստման և վերապատրաստման ֆակուլտետի ուսումնական ծրագրի լրիվ դասընթացը:
	Կատարելագործման դասընթացներ՝
	1991թ. Կլինիկական լաբորատոր դիագնոստիկա
	1997թ. Արյան համակարգի կլինիկական լաբորատոր դիագնոստիկա 
	1997թ. Կլինիկական լաբորատոր դիագնոստիկայի ընտրյալ հարցեր
	2000թ.Կլինիկական բիոքիմիա 
	2003թ.Արյան համակարգի հիվանդությունների կլինիկո-լաբորատոր ախտորոշում
	2007թ.Նախա- և ետթեստային խորհրդատվության դերը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում
 
	2008թ. Իմունոախտորոշման ժամանակակից հարցեր 
	2010թ.Արգանդի վզիկի պաթոլոգիայի բջջաբանական ախտորոշում
 
	2015թ Կլինիկական լաբորատոր հետազոտման մեթոդները 
	Տպագրված աշխատանքներ՝ 35, որոնցից 9-ը արտերկրում
	Լեզուների իմացություն՝ ռուսերեն-գերազանց, անգլերեն-բավարար
	Աշխատանքային փորձ՝
	1986-1996թթ ԽՍՀՄ ԲԳԱ-ի Վիրաբուժության գիտական կենտրոնում բժիշկ-լաբորանտ, այնուհետև կրտսեր գիտ. Աշխատող:
	1999թ. -2014թ. ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական պաթոֆիզիոլոգիայի ամբիոնում դոցենտ:
 
	1997թ- 2014թ. Նոր Հաճնի պոլիկլինիկայում լաբորատորիայի վարիչ: 
	2000թ.-ից առ այսօր Բյուրեղավանի պոլիկլինիկայում բժիշկ լաբորանտ:
	2015թ.  համատեղության կարգով նաև «Արզնի Էսթետիկա» պլաստիկ վիրաբուժության կենտրոնում որպես լաբորատորիայի վարիչ:
 
	 
			
			
ՎԻՐԱԲՈՒՅԺ - ԱՐՏԱԿ ՀԵՆՐԻԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ծնվել է 1971թ. հոկտեմբերի 30-ին Երևան քաղաքում:
			Կրթությունը՝ 
	1978-1988թ.թ. սովորել է Երևանի թիվ 170 միջնակարգ դպրոցում:
	1988-1994թ.թ. ուսանել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում:
	1994-1997թ.թ. անցել է կլինիկական օրդինատուրա ընդհանուր վիրաբույժություն մասնագիտությամբ:
	Աշխատանքային գործունեությունը, վերապատրաստումները՝
	1997-1999թ.թ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում որպես վիրաբույժ:
	1999թ.-ից աշխատում է Երևանի թիվ 12 պոլիկլինիկայում որպես վիրաբույժ:
	2015թ.-ից հանատեղությամբ աշխատում է նաև Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում:
	Անցել է մասնագիտական վերապատրաստումներ, մասնակցել է սեմինարների, կոնֆերանսների:
	Զբաղվում է նաև «Սու-Ջոկ» ասեղնաբուժությամբ, իրականացնում է դեղորայքային թեստավորում Ֆոլի մեթոդով:
 
	 
			
			
ԱՎԱԳ ԲՈՒԺՔՈՒՅՐ - ԳԱՅԱՆԵ ԷԴԻԿԻ ՉՈԲԱՆՅԱՆ
Ծնվել է 1965թ. դեկտեմբերի 15-ին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում:
			Կրթությունը՝ 
	1972թ.-ի հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը:
	1976թ.-ին ընտանիքը տեղափոխվել է Բյուրեղավան և ուսումը շարունակել է Բյուրեղավանի միջնակարգ դպրոցում:
	1982թ.-ին ավարտել է դպրոցը և ընդունվել Վանաձորի բժշկական ուսումնարանի բուժքույրական բաժինը, որն ավարտել է 1984թ.-ին:
	Աշխատանքային գործունեությունը, վերապատրաստումները՝
	1984թ. աշխատել է Արզնի մանկական առողջարանում որպես միջամտությունների կաբինետի բուժքույր:
	1986թ. վերապատրաստվել է Արաբկիր ԲԿ-ում որպես լաբորանտ և աշխատել մանկակն առողջարանի լաբորատորիայում:
	1992թ.-ին անցել է բիոքիմիական լաբորանտի որակավորման դասընթաց:
	1998թ.-ից աշխատել է մանկական առողջարանում որպես ֆիզիոթերապիայի բուժքույր:
	2012թ.-ից աշխատում է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում որպես ավագ դպրոցի բուժքույր, իսկ 2015թ.-ից՝ պոլիկլինիկայի ավագ բուժքույր:
	2013թ. անցել է կատարելագործման դասընթաց «Երեխաների և դեռահասների առողջության պահպանում» թեմայով:
	2018թ. անցել է կատարելագործման դասընթաց «Մենենջմենթը քույրական գործում» թեմայով:
	Ամուսնացած է, ունի երկու դուստր և երկու թոռ:
 



