ՀԱՃԱԽԱԿԻ ՀՆՉՈՂ ՀԱՐՑԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարց 1. Արդյո՞ք կա COVID-19-ի դեմ պատվաստվելու անհրաժեշտություն, եթե հիվանդացել եք COVID-19-ով եւ ապաքինվել։
Այո։ Անկախ այն հանգամանքից, թե տվյալ անձը հիվանդացել է COVID-19-ով, թե ոչ, պատվաստումը պետքէ իրականացվի՝ COVID-19-ի հետ կապված առողջական լուրջ ռիսկերի, ինչպես նաեւ կրկնավարակի հնարավոր լինելու պատճառով։ Ներկայում, դեռեւս հայտնի չէ, թե որքան ժամանակ է պաշտպանված տվյալ անձը COVID-19-ով հիվանդանալուց եւ ապաքինվելուց հետո։ Յուրաքանչյուր անձի մոտ վարակի հետեւանքով առաջացած բնական իմունիտետը տարբերէ։ Հիմնվելով որոշ վաղհետազոտությունների վրա՝ կարելի է ենթադրել, որ բնական իմունիտետը երկար չի տեւում։

Հարց 2. Եթե պատվաստվենք, նորից պետք է դիմակ կրենք:
Այո, քանի որ պատվաստումը այս փուլում չի կանխում վիրուսի շրջանառությունը, այն կանխում է հիվանդության ծանր ձեւերի առաջացումը եւ նվազեցնում է մահացությունը:

Հարց 3. COVID-19-ով հիվանդանալուց հետո ինչքա՞ն ժամանակ պետք է անցնի, որպեսզ իպատվաստվի անձը:
Հիվանդանալուց հետո անձը կարող է պատվաստվել վերջի նախտանիշներն անցնելուց 14 օր հետո:

Հարց 4. Արդյոք պետք է հիվանդացած անձի հակամարմինները որոշվեն պատվաստելուց առաջ:
Պատվաստվելուց առաջ հակամարմիններ որոշելու անհրաժեշտություն չկա:

Հարց 5. Ի՞նչ հակացուցումներ կան:
Հակացուցումները նույնն են, ինչպես բոլոր պատվաստումների դեպքում:
• Ծանր ալերգաբանական ռեակցիա (գերզգայուն) ակտիվ նյութի կամ պատվաստանյութի բաղադրիչներից որեւէ մեկի նկատմամբ
• Միջին կամ ծանր ընթացքով ուղեկցվող սուր հիվանդություն: Այս դեպքում պատվաստումը պետք է հետաձգվի մինչեւ առողջացումը
• Թեթեւ հիվանդությունը պատվաստման համար հակացուցում չի:

Հարց 6. Ի՞նչ երեւույթներ են առաջանում պատվաստումից հետո:
Արտահայտվում են պատվաստմանը հաջորդող 3 օրերի ընթացքում, եւ անցնում են 1-3 օրվա ընթացքում՝ առանց բուժման
 Գլխացավեր,
 Կարճատեւ գրիպանման երեւույթներ,
 Հոդացավեր,
 Մկանայինցավեր,
 Անհանգստություն, հոգնածություն, անսովոր թուլություն,
 Ներարկման տեղում ցավ, կարմրություն, այտուց, կոշտություն

Հարց 7. Ովքե՞ր առաջնահերթ կպատվաստվեն COVID-19-ի դեմ։
Առաջնահերթ կպատվաստվեն բուժաշխատողները, 65 տարեկան եւ բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկհ իվանդները, տարեցների խնամքի եւ պաշտպանության հաստատությունների շահառուները եւ աշխատակիցները, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցները:

Հարց 8. Արդյո՞ք COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է առաջացնել կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19)։
Ոչ։ Ինչպես COVID-19-ի դեմ առկա պատվաստանյութերից, այնպես էլ մշակման փուլում գտնվող COVID-19-ի դեմ պատվաստանյութերից որեւէ մեկը չի պարունակում կենդանի վիրուս։ Ինչը նշանակումէ, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութը չ իկարող առաջացնե լկորոնավիրուսային հիվանդություն (COVID-19)։

Հարց 9.Արդյո՞ք COVID-19-ի դեմ պատվաստվելու դեպքում COVID-19-ի ՊՇՌ ախտորոշիչ թեստի արդյունքները կլինեն դրական։
Ոչ։ Ինչպես առկա COVID-19-ի դեմ պատվաստանյութերից, այնպես էլ մշակման փուլում գտնվող COVID-19-ի դեմ պատվաստանյութերից որեւէ մեկով պատվաստվելու դեպքում ՊՇՌ թեստի արդյունքները չեն կարող լինել դրական։ Օրգանիզմի կողմից իմունային պատասխանի զարգացման դեպքում (ինչը հանդիսանում է պատվաստման նպատակը) հնարավոր է հակամարմինների որոշման թեստի դրական արդյունք։ Հակամարմիններրի որոշման թեստը ցույց է տալիս, որ նախկինում ունեցել եք տվյալ վիրուսը եւ, որ, հավանաբար, որոշ չափով ունեք պաշտպանություն տվյալ վիրուսի նկատմամբ։

Հարց 10. Արդյո՞ք COVID-19-ի դեմ պատվաստանյութը պաշտպանում է COVID-19-ից։
Այո։ COVID-19-ի դեմ պատվաստանյութը վարժեցնում է իմունային համակարգը, որպեսզի այն ճանաչի եւ պայքարի կորոնավիրուսյին հիվանդություն (COVID-19) առաջացնող վիրուսիդեմ:

Հարց 11. Կարո՞ղ է արդյոք COVID-19-ի դեմ պատվաստանյութի ազդեցությամբ փոփոխվել ԴՆԹ-ն։
Ոչ։ COVID-19-ի դեմ ՌՆԹ-պատվաստանյութը չի փոփոխում կամ որեւէ կերպ չի առնչվում մարդու ԴՆԹ-ի հետ։ ՌՆԹ-պատվաստանյութերը վարժեցնում են բջիջներին արտադրել սպիտակուց, որը խթանում է իմունային պատասխանը։ COVID-19-ի դեմ ՌՆԹ-պատվաստանյութը չի ներթափանցում բջջի կորիզի մեջ, որտեղ եւ գտնվում է ԴՆԹ-ն, ինչը նշանակում է, որ ՌՆԹ-պատվաստանյութը, չի կարող ազդել ԴՆԹ-ի վրա կամ որեւէ կերպ առնչվել նրահ ետ։ COVID-19-ի դեմ ՌՆԹ-պատվաստանյութն աշխատում է օրգանիզմի բնական պաշտպանական համակարգի հետ, որպեսզի զարգացնի հիվանդության հանդեպ իմունային պատասխանը։
Արդյունքում, օրգանիզմը սովորում է պաշտպանվել հետագա վարակներից։ Հենց իմունային պատասխանը եւ հակամարմինների արտադրությունն է պաշտպանում վարակներից, երբ իրական վիրուսը ներթափանցում է օրգանիզմ։

Հարց 12. Ապահո՞վ է արդյոք COVID-19-ի դեմ պատվաստանյութը, եթե տվյալ անձը պլանավորում է երեխա ունենալ։
Այո։ Կանայք, ովքեր պլանավորում են հղիանալ, կարող են պատվաստվել COVID-19-ի դեմ։ COVID-19-ի դեմ պատվաստանյութը, ինչպես նաեւ ցանկացած այլ պատվաստանյութ, վարժեցնում է օրգանիզմին, որպեսզի այն արտադրի հակամարմիններ, որոնք կպայքարեն COVID-19-ը առաջացնող վիրուսի դեմ, որն իր հերթին կպաշտպանի հետագա հիվանդությունից։ Առկա չէ որեւէ ապացույց, որ COVID-19-ի դեմ պատվաստումը հղիության, այդ թվում պլացենտայի ձեւավորման հետ կապված որեւէ խնդիր կարող է առաջացնել։ Ի լրումն, չկա որեւէ ապացույց, առ այն, որ անպտղություն հետ կապված խնդիրները, հանդիսանում են պատվաստանյութերի կnղմնակի ազդեցություն։ Հղիանալ պատրաստվող կամ մոտ ապագայում հղիություն պլանավորող կանայք կարող են պատվաստվել COVID-19-ի դեմ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում:

Հարց 13. Արդյո՞ք կարելի է COVID-19-ի դեմ պատվաստանյութերը փոխարինել մեկը մյուսով:
Ոչ: COVID-19-ի դեմ պատվաստումները տվյալ անձի մոտ պետք է իրականացվեն նույն պատվաստանյութով, պատվաստանյութերը չեն կարող փոխարինվել մեկը մյուսով:

Հարց 14. Ի՞նչ ընդմիջում է անհրաժեշտ պահպանել COVID-19-ի դեմ պատվաստման եւ այլ պատվաստումների միջեւ:
COVID-19-ի դեմ պատվաստման եւ այլ պատվաստումների միջեւ անհրաժեշտ է պահպանել 14 օր ընդմիջում:

Հարց 15. Ե՞րբ կարող են նախկինում COVID-19-ի բուժման նպատակով COVID-19-ի հակամարմիններ ստացած անձինք պատվաստվել:
Նախկինում COVID-19-ի բուժման նպատակով COVID-19-ի հակամարմիններ ստացած անձանց պատվաստումն իրականացվում է հակամարմինների ստացումից առնվազն 90 օր հետո:

Կայքի քարտեզ

Էջերի ցանկ
Նավիգացիյա

Տեղափոխվել

Դիմել հարցով

Եթե առաջացել են հարցեր օգտվեք հետադարձ կապից

Տեղափոխվել